ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՊՐԵԶԻԴԵՆՏ Վ. Հ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ» ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 485
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.10.1994-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/10-11 հոկտեմբեր, նոյեմբեր 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.10.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 1994 թ. N 485

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՊՐԵԶԻԴԵՆՏ Վ. Հ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաշվի առնելով գիտության ասպարեզում Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր պրեզիդենտ Վ. Հ. Համբարձումյանի մատուցած բացառիկ ծառայությունները և նրա ավանդը համաշխարհային գիտության զարգացման մեջ, միջնորդել Հայաստանի Հանրապետության նախագահին Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր պրեզիդենտ Վիկտոր Համազասպի Համբարձումյանին «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում շնորհելու համար:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ