ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ» ԾՐԱԳՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 489
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.10.1994-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/10-11 հոկտեմբեր, նոյեմբեր 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.10.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.10.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հոկտեմբերի 1994 թ. N 489

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ» ԾՐԱԳՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Ոռոգման համակարգերի վերականգնման» ծրագրի վարկային համաձայնագրի նախագծին:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ա. Ոսկանյանին լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարության անունից բանակցություններ վարելու Միջազգային զարգացման ընկերակցության ներկայացուցիչների հետ և ստորագրելու համաձայնագիրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.11.1994, N 526 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան