ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հուլիսի 1994 թ. N 294
Քաղ. Երևան
1994 ԹՎԱԿԱՆԻ ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 15-ի «Պահեստազորի սպաների և զինապարտների եռամսյա վարժական հավաքների կազմակերպման, ավտոտրանսպորտի ու ճանապարհաշինարարական տեխնիկայի հավաքի կազմակերպման և անցկացման մասին» N 370 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը`
ա) ապահովել 1994 թվականի հուլիսի 20-ից մինչև 25-ը պահեստազորի առաջին և երկրորդ կարգի, առաջին և երկրորդ խմբերում հաշվեգրված պահեստազորի սպաների և զինապարտների վարժական հավաքների կազմակերպումը.
բ) մինչև 1994 թվականի հուլիսի 10-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել վարժական հավաքների անցկացման հետ կապված պարենային և այլ նյութական ռեսուրսների լրացուցիչ հատկացման հայտ-պահանջագիր:
2. Պահեստազորի սպաների և զինապարտների վարժական հավաքների պատշաճ կազմակերպման և անցկացման պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 13-ի «1994 թվականի գարնանային զորակոչը կազմակերպելու մասին» N 225 որոշմամբ ստեղծված հանրապետական զորակոչային հանձնաժողովի և կոորդինացիոն հանձնախմբերի վրա,
3. Հաստատել 1994 թվականի երրորդ եռամսյակում պահեստազորի սպաների և զինապարտների վարժական հավաքների կարգագիրը, համաձայն N 1 հավելվածի:
4. Հաստատել 1994 թվականի երրորդ եռամսյակում վարժական հավաքներից ազատման ենթակա պահեստազորի սպաների և զինապարտների առանձին կատեգորիաների ցանկը, համաձայն N 2 հավելվածի:
5. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` ըստ ամենայնի աջակցություն ցույց տալ զինկոմիսարիատներին վարժական հավաքների կազմակերպման և անցկացման գործում, ինչպես նաև զինապարտների տեղափոխման նպատակով զինկոմիսարիատներին ապահովել տրանսպորտային միջոցներով:
6. Սահմանել, որ վարժական հավաքների կանչված պահեստազորի սպաների և զինապարտների վարձատրությունը հավասարեցվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պայմանագրային կարգով ծառայող զինծառայողների վարձատրությանը:
7. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վրա:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 1 ՀՀ կառավարության 1994 թ. հուլիսի 7-ի N 294 որոշման |
Կ Ա Ր Գ Ա Գ Ի Ր
1994 ԹՎԱԿԱՆԻ ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ
|
Տարածաշրջանը |
Շրջանային զինկոմիսարիատները |
Կանչվողների թվաքանակը |
|
1 |
2 |
3 |
| 1-ին տարածաշրջան | ||
|
քաղ. Երևան |
Արաբկիրի | 66 |
| Մաշտոցի | 66 | |
| Շահումյանի | 66 | |
| Շենգավիթի | 66 | |
| Մյասնիկյանի | 30 | |
| Էրեբունու | 66 | |
| Խորհրդային | 66 | |
| Սպանդարյանի | 30 | |
| ընդամենը` | 456 | |
| 2-րդ տարածաշրջան | ||
|
Շիրակի գոտի |
Գյումրիի | 66 |
| Ախուրյանի | 30 | |
|
Աշոցքի |
30 | |
| Ամասիայի | 30 | |
| Անիի | 30 | |
| Արթիկի | 66 | |
| Թալինի | 30 | |
| ընդամենը` | 282 | |
| 3-րդ տարածաշրջան | ||
|
Վանաձորի գոտի |
Վանաձորի | 66 |
| Սպիտակի | 30 | |
| Տաշիրի | 30 | |
| Ստեփանավանի | 30 | |
| ընդամենը` | 156 | |
| 4-րդ տարածաշրջան | ||
|
Սևանի գոտի |
Սևանի | 66 |
| Կամոյի | 66 | |
| Մարտունու | 66 | |
| Վարդենիսի | 66 | |
| Կրասնոսելսկի | 66 | |
| ընդամենը` | 330 | |
| 5-րդ տարածաշրջան | ||
|
Արարատի գոտի |
Էջմիածնի | 66 |
| Արտաշատի | 66 | |
| Մասիսի | 66 | |
| Արարատի | 66 | |
| ընդամենը` | 264 | |
| 6-րդ տարածաշրջան | ||
|
Սյունիքի գոտի |
Վայքի | 66 |
| Սիսիանի | 66 | |
| Գորիսի | 66 | |
| Կապանի | 66 | |
| Մեղրու | 30 | |
| Եղեգնաձորի | 66 | |
| ընդամենը` | 360 | |
| 7-րդ տարածաշրջան | ||
|
Արմավիրի գոտի |
Արմավիրի | 66 |
| Բաղրամյանի | 30 | |
| Աշտարակի | 66 | |
| Ապարանի | 66 | |
| ընդամենը` | 228 | |
| 8-րդ տարածաշրջան | ||
|
Կոտայքի գոտի |
Կոտայքի | 66 |
| Նաիրիի | 30 | |
| Հրազդանի | 66 | |
| ընդամենը` | 162 | |
| 9-րդ տարածաշրջան | ||
|
Աղստևի գոտի |
Իջևանի | 66 |
| Նոյեմբերյանի | 66 | |
| Դիլիջան քաղաքի | 30 | |
| Տաուշի | 66 | |
| Թումանյանի | 66 | |
| ընդամենը` | 294 | |
|
|
Ամբողջը` |
2532 |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 2 ՀՀ կառավարության 1994 թ. հուլիսի 7-ի N 294 որոշման |
Ց Ա Ն Կ
1994 ԹՎԱԿԱՆԻ ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ
Հատուկ հաշվառման մեջ գտնվող (ամրագրված) պահեստազորի սպաներ և զինապարտներ:
Պետական հիմնարկներում, ձեռնարկություններում աշխատող` գիտական աստիճան ունեցող պահեստազորի սպաներ և զինապարտներ:
Ասպիրանտուրայում, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում սովորողներ, բացի հեռակա բաժանմունքներում սովորողներից:
Այն ծայրամասային լեռնային բնակավայրերի հանրակրթական դպրոցների բարձրագույն կրթությամբ ուսուցիչները, որոնց համապատասխան ցանկը հաստատված է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 15-ի «Ծայրամասային լեռնային և լքված գյուղական բնակավայրերի ցանկերը հաստատելու մասին» N 219 որոշմամբ:
Չորս և ավելի երեխա ունեցողներ:
Առաջին (երկրորդ) խմբի հաշմանդամ կին, կամ առաջին (երկրորդ) խմբի հաշմանդամ ծնողներ ունեցողներ:
Պահեստազորի սպաներ և զինապարտներ, որոնց հայրը, որդին կամ եղբայրը զոհվել է Հայաստանի Հանրապետության ինքնապաշտպանության ջոկատների, զինված ուժերի, ներքին գործերի նախարարության և ազգային անվտանգության պետական վարչության մարմիններում զինվորական պարտականությունները կատարելիս և իրենք մնացել են ընտանիքում միակ արու զավակը:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերից մեկ տարին չլրացած պահեստազոր արձակված անձինք:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորներ:
Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներ:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ապարատի աշխատողներ:
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության կառավարության կենտրոնական ապարատի աշխատողներ:
Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների նախագահներ, նրանց տեղակալներ, գործկոմների քարտուղարներ:
Նախարարների տեղակալներ, պետական վարչությունների պետերի տեղակալներ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներ, նրանց տեղակալներ:
Պետական բուհերի ռեկտորներ, պրոռեկտորներ, ամբիոնների վարիչներ, դեկաններ:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը և նրա տեղակալները:
Պետական մասնակցությամբ առևտրային բանկերի ղեկավարներ, նրանց տեղակալներ:
Պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների տնօրեններ, նրանց տեղակալներ:
Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության պետը, նրա տեղակալները:
Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահը, նրա տեղակալները, գերագույն դատարանի անդամները, Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական արբիտրը, նրա տեղակալները, պետական արբիտրներ, գերագույն դատարանի և պետական արբիտրաժի բաժինների (վարչությունների) պետեր, նրանց տեղակալներ, ժողովրդական դատավորներ և պետական նոտարներ:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, նրա տեղակալները, դատախազության վարչությունների պետեր, նրանց տեղակալներ, բաժինների պետեր, կարևորագույն գործերով քննիչներ, շրջանների (քաղաքների) դատախազներ:
Դիվանագիտական աստիճաններ ունեցող անձինք:
Պետական ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում մոբիլիզացիոն հարցերով զբաղվող աշխատողներ:
Մինչև 1994 թվականի հունիսի 1-ը սահմանված կարգով գրանցված կրոնական կազմակերպությունների կենտրոնական մարմինների ղեկավարներ:
Հայաստանի Հանրապետության տնտեսության կենսաապահովման օբյեկտների անփոխարինելի աշխատողներ` ըստ օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի կողմից հաստատված անվանական ցուցակի:
Ռազմաարդյունաբերական համալիրի կազմակերպություններում աշխատող անձինք` ըստ Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական հանձնաժողովի կողմից հաստատված անվանական ցուցակի:
Հայկական ատոմային էլեկտրակայանի համակարգի աշխատողներ:
Կապի գծային ինժեներներ, տեխնիկներ, վարպետներ, ավտոմատ հեռախոսային և միջքաղաքային հեռախոսային ցանցերի ինժեներներ ու տեխնիկներ, ռադիոհեռուստակայանի և ռադիոռելեային կապի սպասարկող ինժեներներ ու տեխնիկներ, բացի պահեստազորի այն սպաներից, որոնք ունեն մոտոհրաձգի, հրետանավորի, տանկիստի և ավտոմոբիլիստի զինվորական մասնագիտություն:
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության համակարգում` մետրոպոլիտենի տնօրենը, գլխավոր ինժեները, ինժեներներ, մեքենավարներ:
Երկաթգծի ոլորտում` լոկոմոտիվի մեքենավարներ, նրանց օգնականներ, կայարանների պետեր, գնացքների արագությունը կարգավորողներ, ազդանշանային, կենտրոնացման բլոկավորման և կապի համակարգերի սպասարկման էլեկտրամեխանիկներ, կոնտակտային ցանցի մոնտյորներ, ճանապարհային վարպետներ, երկաթուղիների նորոգման մոնտյորներ:
Ավիացիայի ոլորտում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության փոխհամաձայնեցված անվանական ցուցակում նշված անձինք:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|