ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 971-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 836-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 11.06.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.06.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունիսի 2026 թվականի N 836-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 971-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի «Կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 971-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշումը 2.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ կետով՝

«2.2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1910-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու մասին։».

2) որոշման հավելվածի՝

ա. 3-րդ կետում «և 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը» բառերը փոխարինել «, 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը և 2026 թվականի հունիսի 1-ից մինչև 2027 թվականի հունիսի 1-ը» բառերով,

բ. 3-րդ կետի 2-րդ և 12-րդ կետի 5-րդ ենթակետերում «և 2025» բառերը փոխարինել «, 2025 և 2026» բառերով,

գ. 4.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.2-րդ, 4.3-րդ և 4.4-րդ կետերով՝

«4.2. 2026 թվականի հունիսի 1-ից մինչև 2027 թվականի հունիսի 1-ը ծրագրի շահառու համարվող տնտեսավարող սուբյեկտին տրամադրվում է աջակցություն՝ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 4-րդ բաժնի 1.2-րդ կետի գործունեության իրավունքի ձեռքբերման նպատակով վճարված «Պետական տուրքի մասին» օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակի 5.1-ին կետի 2-րդ պարբերությամբ սահմանված լրացուցիչ 100 դրամ պետական տուրքի՝ արտահանված կոնյակի սպիրտների ծավալներին համարժեք չափով։

4.3. 2026 թվականի հունիսի 1-ից մինչև 2027 թվականի հունիսի 1-ը տրամադրվող աջակցության ընդհանուր չափը չպետք է գերազանցի 2026 թվականին մթերված խաղողի, ծրագրի 4.1-ին կետում նշված հաշվարկով ստացվող համարժեք քանակությամբ կոնյակի սպիրտի (100 %-անոց սպիրտի հաշվարկով) և 100 դրամի արտադրյալի կրկնապատիկի չափը։

4.4. 2026 թվականին մթերված խաղողի քանակության համար հիմք է ընդունվում «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» օրենքի 50-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա տնտեսավարող սուբյեկտի կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն էլեկտրոնային կամ թղթային տարբերակով ներկայացված՝ խաղողի 2026 թվականի բերքի գնման քանակների և միջին գնի մասին տեղեկատվությունը։»,

դ. 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին կետով՝

«9.1. Տնտեսավարող սուբյեկտը 2026 թվականին խաղողի մթերումների գործընթացն ավարտելուց և ծրագրի N 3 ձևի եզրակացությունն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում աջակցության տրամադրման նպատակով էլեկտրոնային կամ թղթային տարբերակով ծրագրի N 4 ձևին համապատասխան դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, որին կցում է ծրագրի 4.4-րդ կետում նշված գրության և ծրագրի N 3 ձևի եզրակացության բնօրինակները, N 6 ձևի տեղեկությունը և ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի սպիրտներ արտադրողների կողմից 100 հազար լիտրը (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) իրացվելուց հետո այլ խմբաքանակների իրացման իրավունքի ձեռքբերման նպատակով վճարված պետական տուրքի անդորրագրերի պատճենները։»,

ե. 12-րդ կետի 3-րդ ենթակետում «կետում» բառը փոխարինել «կամ 9․1-ին կետում» բառերով,

զ. 12-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4) ծրագրի N 4 ձևի դիմումին կցված չեն ծրագրի 9-րդ կամ 9.1-ին կետում նշված բոլոր փաստաթղթերը.»,

է. 15-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-րդ և 17-րդ կետերով՝

«16. Տնտեսավարող սուբյեկտների մթերման կետերում 2026 թվականի խաղողի բերքի գնման քանակների նկատմամբ մշտադիտարկումն իրականացվում է տնտեսավարող սուբյեկտի մթերման կետի տեղակայման վայրի Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերի աշխատակիցների կողմից։

17. Մշտադիտարկում իրականացնելու նպատակով խաղողի մթերումների սկսելու օրվան նախորդող առնվազն 7 աշխատանքային օրվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտներն էլեկտրոնային կամ թղթային տարբերակով՝ գրությամբ տեղեկացնում են մթերման կետի տեղակայման վայրի Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմեր, իսկ գրության պատճենն էլեկտրոնային կամ թղթային տարբերակով ներկայացնում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն։»,

ը. N 6 ձևի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով՝

 

«
2026 թվականին տարեկան փաստացի մթերված խաղողի քանակը  
»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունիսի 1-ից մինչև 2027 թվականի հունիսի 1-ը ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

11.06.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ