ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 դեկտեմբերի 1994 թ. N 585
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի «ՎԻԵՆՆԱՅԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 450 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 23-ի «Վիեննայի Մխիթարյան միաբանությանը շենք հատկացնելու մասին» N 450 որոշման 1-ին կետի, ընդունել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության առաջարկությունը` համաձայնեցված պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի հետ, և Երևան քաղաքի Նոր Ավանի Դուրյան թաղամասի N 4 շենքին կից տարածքը` 3.000 քառ. մետր (խաղադաշտ), 10 տարի ժամանակով, հատկացնել Վիեննայի Մխիթարյան միաբանությանը` ժամանակավոր օգտագործման համար:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |