ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՋՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 609
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.1994-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/12 դեկտեմբեր 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.12.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 դեկտեմբերի 1994 թվականի N 609

Քաղ. Երևան

 

1995 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՋՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 19-ի «1994 թվականին Սևանա լճից ջրի բացթողման չափաքանակների հաստատման մասին» N 382 որոշման 1-ին կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Էներգետիկ կարիքների համար Սևանա լճից բացթողնվող ջրի քանակը 1995 թվականի հունվարի 1-ից մինչև ապրիլի 16-ը սահմանել օրական մինչև 2 մլն խոր. մետր:

2. Թույլատրել էներգետիկ կարիքների համար բացառության կարգով Սևանա լճից բացթողնվող ջրի քանակը 1994 թվականի դեկտեմբերի 31-ին ավելացնել 1,5 մլն, իսկ 1995 թվականի հունվարի 1-ին` 2 մլն խոր. մետրով:

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը` Սևանա լճից լրացուցիչ բացթողնված 3,5 մլն խոր. մետր ջրի քանակը փոխհատուցել մինչև 1995 թվականի հունվարի 15-ը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ