ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ, ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՀՈՒՍՏԻ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԵՂԱԾ ԾԵՐԱՑԱԾ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՐԱԾ, ՈՉ ԼԻԱՐԺԵՔ ԽԱՂՈՂԻ ՈՒ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 611
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.1994-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/12 դեկտեմբեր 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.12.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 դեկտեմբերի 1994 թ. N 611

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ, ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՀՈՒՍՏԻ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԵՂԱԾ ԾԵՐԱՑԱԾ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՐԱԾ, ՈՉ ԼԻԱՐԺԵՔ ԽԱՂՈՂԻ ՈՒ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ընդունել պատգամավորների Արարատի, Արմավիրի, Աշտարակի, Էջմիածնի, Կապանի, Մասիսի, Նաիրիի, Տաուշի, Կոտայքի, Նոյեմբերյանի ու Մարտունու շրջխորհուրդների գործկոմների առաջարկությունները` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության, արդարադատության նախարարության ու գյուղատնտեսության նախարարության հետ, և Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշռից դուրս գրել նշված շրջանների գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների, պետական ձեռնարկությունների ու պետական պահուստի հողատարածքներում եղած ծերացած, արտադրական նշանակությունը կորցրած, ոչ լիարժեք 504,84 հեկտար խաղողի և 1530,44 հեկտար պտղատու այգիներ, համաձայն հավելվածի*), դրանք դասելով վարելահողերի շարքը:

_____________________

*) Հավելվածը չի բերվում:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան