ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 352-Ա
ԱՆԻ ԲԱԲԱՅԱՆԻ ԵՎ ԹԱԴԵ ՀԱՂՎԵՐԴՅԱՆԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 39-րդ հոդվածով՝
1. Թույլատրել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Անի Բաբայանին 2026 թվականի հունիսի 17-19-ը ներառյալ մասնակցելու Հանրային կառավարման տարածաշրջանային դպրոցի (ReSPA) կողմից Մոնտենեգրոյում անցկացվող «Արդյունավետ քաղաքականության հաղորդակցություն կառավարությունների համար», իսկ ռեֆերենտ Թադե Հաղվերդյանին 2026 թվականի հունիսի 15-18-ը ներառյալ՝ «ReSPA-ի թեմատիկ խմբի հանդիպում քաղաքականության կառավարման, ավելի լավ կարգավորման և պարզեցման վերաբերյալ» խորագրերով վերապատրաստման դասընթացներին:
2. Ընդունել ի գիտություն, որ վերապատրաստման դասընթացներին մասնակցության հետ կապված բոլոր ծախսերն իրականացվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդականին և ռեֆերենտին՝ աշխատանքի ներկայանալուց հետո տասնօրյա ժամկետում Վարչապետի աշխատակազմ ներկայացնել ուսումնասիրված նյութի և հետագա աշխատանքային գործունեության ընթացքում դրա կիրառելիության վերաբերյալ հաշվետվություն:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
12.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|