ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ» ՀՆՊՁ-Ի ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ԲԵՌՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿՆՔՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 566
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.12.1994-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/12 դեկտեմբեր 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.12.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.12.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 դեկտեմբերի 1994 թ. N 566

Քաղ. Երևան

 

«ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ» ՀՆՊՁ-Ի ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ԲԵՌՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿՆՔՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Վ. Ավանեսյանի հաղորդումը «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում բեռնային համալիր կառուցելու նպատակով Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկից 22,8 մլն ԱՄՆ-ի դոլար վարկի ստացման շուրջ 1994 թվականի հոկտեմբերին Հայաստանի Հանրապետության կառավարության պատվիրակության և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջև կայացած բանակցությունների մասին:

2. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Երևանի «Զվարթնոց» օդանավակայան» հատուկ նշանակության պետական ձեռնարկության և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջև կնքվող վարկային համաձայնագրի նախագծին:

3. Լիազորել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը Հայաստանի Հանրապետության կառավարության անունից հանդես գալու որպես Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի և «Երևանի «Զվարթնոց» օդանավակայան» հատուկ նշանակության պետական ձեռնարկության միջև կնքվող վարկային համաձայնագրի վարկառուի երաշխավոր:

4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Վ. Չիտեչյանին լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրելու Հայաստանի Հանրապետության կառավարության և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջև կնքվող երաշխիքային համաձայնագիրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ