ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 սեպտեմբերի 1994 թ. N 423
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԱՏՎԻԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ԿԻՑ 1994 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված և Լատվիական կողմի հետ նախապես համաձայնեցված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիական Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության սկզբունքների վերաբերյալ համաձայնագրին կից 1994 թվականին ապրանքների փոխադարձ մատակարարումների մասով արձանագրությանը:
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Հ. Մարգարյանին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրելու նշված արձանագրությունը:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|