ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԻԵՆՆԱՅԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 450
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.09.1994-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/9 սեպտեմբեր 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.09.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.09.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 սեպտեմբերի 1994 թ. N 450

Քաղ. Երևան

 

ՎԻԵՆՆԱՅԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Վիեննայի Մխիթարյան միաբանության սեփականությունը հանդիսացող շենքը նրա կողմից Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությանը վարձակալության իրավունքով հատկացնելու նախաձեռնությունը, ինչպես նաև հանրապետությունում միաբանության կողմից գիտալուսավորչական և մշակութային գործունեություն ծավալելու համար պատշաճ պայմաններ ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության հետ, և Երևան քաղաքի Նոր Ավանի Դուրյան թաղամասի N 4 շենքը վաճառել Վիեննայի Մխիթարյան միաբանությանը:

2. Ընդունել ի գիտություն, որ նշված շենքի դիմաց փոխհատուցումը կատարվելու է Վիեննա քաղաքի Ցիկլերգասսե N 29 շենքը Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությանը վարձակալության իրավունքով հանձնելու ձևով:

3. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության հետ համատեղ մեկամսյա ժամկետում գնահատել նշված շենքը և ավարտել շենքի առուծախի գործարքի ձևակերպումն ու սահմանված կարգով հանձնում-ընդունումը:

4. Լիազորել Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Նավասարդյանին Վիեննայի Մխիթարյան միաբանության հետ կնքել նշված շենքի վարձակալության մասին պայմանագիրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.12.1994, N 585 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան