ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 1994 թ. N 352
Քաղ. Երևան
ՇԵՆՔԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության հետ, և Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտի նախկին շենքը (Երևան, Հովսեփ Էմինի փողոց N 123) հանձնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության տնօրինությանը` վնասվածքաբանության և օրթոպեդիայի ինստիտուտին հատկացնելու համար:
Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանն ու առողջապահության նախարարությանը` մեկամսյա ժամկետում ավարտել Երևանի Հովսեփ Էմինի փողոցի N 123 շենքի սահմանված կարգով հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը`
ա) մինչև 1994 թվականի հոկտեմբերի 1-ը ապահովել Երևանի Վռամշապուհ արքայի փողոցի N 23 շենքից կոսմետոլոգիայի և պլաստիկ վիրաբուժության հանրապետական կենտրոնի, հանրապետական նյարդահոգեբուժական մանկական դիսպանսերի և աչքի վիրաբուժության բուժարանի տեղափոխումը համապատասխան այլ տարածքներ.
բ) երկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության պետական արտագերատեսչական փորձաքննությանը ներկայացնել Հովսեփ Էմինի փողոցի N 123 շենքի վերանորոգման և հարմարեցման նախագծանախահաշվային փաստաթղթերը:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` պետական փորձաքննություն անցած նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հովսեփ Էմինի փողոցի N 123 շենքի վերանորոգման աշխատանքների ֆինանսավորման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության փախստականների հարցերի պետական վարչությանը` մեկամսյա ժամկետում ապահովել Հովսեփ Էմինի փողոցի N 123 շենքում բնակվող փախստականների վերաբնակեցումը:
3. Ընդունել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ, և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կոսմետոլոգիայի և պլաստիկ վիրաբուժության հանրապետական կենտրոնի շենքը (Երևան, Վռամշապուհ արքայի փողոց N 23) հանձնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության տնօրինությանը:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությանը` մինչև 1994 թվականի հոկտեմբերի 15-ը ավարտել Երևանի Վռամշապուհ արքայի փողոցի N 23 շենքի սահմանված կարգով հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները:
4. Պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի հյուրանոցային տնտեսության վարձակալական ձեռնարկության` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության Երևանի քաղաքային բաժնի կողմից զբաղեցված Մովսես Խորենացու փողոցի N 69 շենքը վարձակալական հիմունքներով հատկացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` Երևանի Մյասնիկյանի շրջանի ներքին գործերի բաժնին հատկացնելու համար:
5. Երևանի Մյասնիկյանի շրջանի ներքին գործերի բաժնին հատկացված Չարենցի փողոցի N 19 շենքը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տնօրինությունից հանձնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տնօրինությանը` Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպանությանը որպես նստավայր հատկացնելու համար:
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և արտաքին գործերի նախարարությանը` երկամսյա ժամկետում ավարտել նշված շենքի սահմանված կարգով հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները:
6. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության Երևանի ժողտնտեսության ինստիտուտի Նոր Նորքի 6-րդ միկրոշրջանի մասնաշենքը (Շոպրոնի փողոց և 14/1) հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:
Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանն ու պաշտպանության նախարարությանը` ապահովել նշված շենքի սահմանված կարգով հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |