ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 366
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.08.1994-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/8 օգոստոս 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.08.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.08.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 օգոստոսի 1994 թ. N 366

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և ապապետականացման 1994 թվականի ծրագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի 1994 թվականի հունիսի 29-ի «Փոքր» օբյեկտների սեփականաշնորհման մասին» N 66 որոշումը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ավարտել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի 1994 թվականի հունիսի 29-ի N 66 որոշմամբ հաստատված «փոքր» օբյեկտների գույքագրման և գնահատման աշխատանքները և այդ օբյեկտները օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկել դրանց աշխատավորական կոլեկտիվներին:

3. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը, նյութական ռեսուրսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայկենցաղսպասարկում», հանրապետական արտադրական միավորմանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայավտոսերվիս» պետական ձեռնարկությանը, պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն ներկայացնել նշված օբյեկտների գնահատման համար անհրաժեշտ տվյալները:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կառավարության գործերի

կառավարիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ

 

ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՍՀ-01/219

05.07.94 թ.

«29» հունիսի 1994 թ.

N 66

 

ՀՀ սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը` քննարկելով ՀՀ «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1994 թ. ծրագրով» նախատեսված «փոքր» օբյեկտների սեփականաշնորհման հարցը,

 

Ո Ր Ո Շ Ե Ց`

 

1. Սեփականաշնորհել ներկայացվող «փոքր» օբյեկտները (ցանկը կցվում է):

 

Պետական հԱՆՁՆԱԺՈՂՈՎի պ/կ`

Բ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

Ց Ա Ն Կ

 

1994 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ

 

Երևան

 

NN

ը/կ

Ծածկագիրն ըստ ծրագրի

Օբյեկտի պատկանելությունը, անվանումը

Օբյեկտի հասցեն

1

2

3

4

Կենցաղսպասարկում

1. 2337

կոշիկի նորոգման N 1/4 կետ

Արշակունյաց 227
2. 2338

կոշիկի նորոգման N 1/5 կետ

Մայիսի 9-ի 4
3. 2339

կոշիկի նորոգման N 1/6 կետ

Հ. Հովսեփյանի 11
4. 2340

կոշիկի նորոգման N 1/7 կետ

Եղբայրության 14
5. 2342

կոշիկի նորոգման N 1/9 կետ

Ծերեթելի 41
6. 2344

կոշիկի նորոգման N 1/11 կետ

Շիրակի 18
7. 2346

կոշիկի նորոգման N 1/14 կետ

Մայիսի 9-ի 15
8. 2348

կոշիկի նորոգման N 1/15 կետ

Աջափնյակ, N 6 շուկայի տարածք
9. 2349

կոշիկի նորոգման N 1/16 կետ

Ներքին Շենգավիթ, 6-րդ փող., 37/3 շենք
10. 2351

կոշիկի նորոգման N 1/18 կետ

Չարբախ, Ծերեթելի  25, N 8 շուկայի մոտ
11. 2352

կոշիկի նորոգման N 1/19 կետ

Ներքին Շենգավիթ, 11-րդ փող., N 39
12. 2353

կոշիկի նորոգման N 1/21 կետ

Չեխովի 12, զագսի շենքի դիմաց
13. 2356

կոշիկի նորոգման N 1/27 կետ

Ֆրունզեի 54/3, դպրոցի դիմաց
14. 2357

կոշիկի նորոգման N 1/29 կետ

Արշակունյաց 44
15. 2358

կոշիկի նորոգման N 1/30 կետ

Թելմանի 17
16. 2359

կոշիկի նորոգման N 1/32 կետ

Գարեգին Նժդեհի 34
17. 2360

կոշիկի նորոգման N 1/51 կետ

Աէրացիայի 4
18. 2363

կոշիկի նորոգման N 4/2 կետ

Թելմանի 17