ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 օգոստոսի 1994 թ. N 366
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և ապապետականացման 1994 թվականի ծրագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի 1994 թվականի հունիսի 29-ի «Փոքր» օբյեկտների սեփականաշնորհման մասին» N 66 որոշումը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ավարտել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի 1994 թվականի հունիսի 29-ի N 66 որոշմամբ հաստատված «փոքր» օբյեկտների գույքագրման և գնահատման աշխատանքները և այդ օբյեկտները օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկել դրանց աշխատավորական կոլեկտիվներին:
3. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը, նյութական ռեսուրսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայկենցաղսպասարկում», հանրապետական արտադրական միավորմանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայավտոսերվիս» պետական ձեռնարկությանը, պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն ներկայացնել նշված օբյեկտների գնահատման համար անհրաժեշտ տվյալները:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կառավարության գործերի կառավարիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ
ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՍՀ-01/219 05.07.94 թ. «29» հունիսի 1994 թ.
N 66
ՀՀ սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը` քննարկելով ՀՀ «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1994 թ. ծրագրով» նախատեսված «փոքր» օբյեկտների սեփականաշնորհման հարցը,
Ո Ր Ո Շ Ե Ց`
1. Սեփականաշնորհել ներկայացվող «փոքր» օբյեկտները (ցանկը կցվում է):
|
Պետական հԱՆՁՆԱԺՈՂՈՎի պ/կ` |
Բ. ՔՈՉԱՐՅԱՆ |
Ց Ա Ն Կ
1994 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ
Երևան
|
NN ը/կ |
Ծածկագիրն ըստ ծրագրի |
Օբյեկտի պատկանելությունը, անվանումը |
Օբյեկտի հասցեն |
|
1 |
2 |
3 |
4 |
|
Կենցաղսպասարկում | |||
| 1. | 2337 |
կոշիկի նորոգման N 1/4 կետ |
Արշակունյաց 227 |
| 2. | 2338 |
կոշիկի նորոգման N 1/5 կետ |
Մայիսի 9-ի 4 |
| 3. | 2339 |
կոշիկի նորոգման N 1/6 կետ |
Հ. Հովսեփյանի 11 |
| 4. | 2340 |
կոշիկի նորոգման N 1/7 կետ |
Եղբայրության 14 |
| 5. | 2342 |
կոշիկի նորոգման N 1/9 կետ |
Ծերեթելի 41 |
| 6. | 2344 |
կոշիկի նորոգման N 1/11 կետ |
Շիրակի 18 |
| 7. | 2346 |
կոշիկի նորոգման N 1/14 կետ |
Մայիսի 9-ի 15 |
| 8. | 2348 |
կոշիկի նորոգման N 1/15 կետ |
Աջափնյակ, N 6 շուկայի տարածք |
| 9. | 2349 |
կոշիկի նորոգման N 1/16 կետ |
Ներքին Շենգավիթ, 6-րդ փող., 37/3 շենք |
| 10. | 2351 |
կոշիկի նորոգման N 1/18 կետ |
Չարբախ, Ծերեթելի 25, N 8 շուկայի մոտ |
| 11. | 2352 |
կոշիկի նորոգման N 1/19 կետ |
Ներքին Շենգավիթ, 11-րդ փող., N 39 |
| 12. | 2353 |
կոշիկի նորոգման N 1/21 կետ |
Չեխովի 12, զագսի շենքի դիմաց |
| 13. | 2356 |
կոշիկի նորոգման N 1/27 կետ |
Ֆրունզեի 54/3, դպրոցի դիմաց |
| 14. | 2357 |
կոշիկի նորոգման N 1/29 կետ |
Արշակունյաց 44 |
| 15. | 2358 |
կոշիկի նորոգման N 1/30 կետ |
Թելմանի 17 |
| 16. | 2359 |
կոշիկի նորոգման N 1/32 կետ |
Գարեգին Նժդեհի 34 |
| 17. | 2360 |
կոշիկի նորոգման N 1/51 կետ |
Աէրացիայի 4 |
| 18. | 2363 |
կոշիկի նորոգման N 4/2 կետ |
Թելմանի 17 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|