ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՃՇԳՐՏՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 526
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.11.1994-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/10-11 հոկտեմբեր, նոյեմբեր 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.11.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.11.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 նոյեմբերի 1994 թ. N 526

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՃՇԳՐՏՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Աշոտ Ոսկանյանի հաղորդումը` Ամերիկայի Միացյալ Նահանգներում Միջազգային զարգացման ընկերակցության հետ «Ոռոգման համակարգի վերականգնման ծրագիր» վարկային համաձայնագրի նախագծի վերաբերյալ կայացած բանակցությունների արդյունքների մասին:

2. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքվելիք «Ոռոգման համակարգի վերականգնման ծրագիր» ճշգրտված վարկային համաձայնագրի նախագծին և փոխըմբռնման արձանագրությանը:

3. Լիազորել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Ռուբեն Շուգարյանին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրելու Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Ոռոգման համակարգի վերականգնման ծրագիր» վարկային համաձայնագիրը:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հոկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Ոռոգման համակարգերի վերականգնման» ծրագրի վարկային համաձայնագրի մասին» N 489 որոշման 2-րդ կետը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան