ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 նոյեմբերի 1994 թ. N 528
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության հետ, և Երևան քաղաքի «Հաղթանակ» զբոսայգում գտնվող կիսակառույց նախկին «Վերականգնողի տունը» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության տնօրինությունից հանձնել Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության տնօրինությանը` երկարաժամկետ ստուդիային հատկացնելու համար:
Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությանը` երկամսյա ժամկետում ապահովել վերը նշված կիսակառույցի սահմանված կարգով հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1990 թվականի մայիսի 16-ի «Մենեջերների խորհրդա-ամերիկյան միջազգայի կենտրոնի ստեղծման մասին» N 228 որոշման 2-րդ կետի առաջին պարբերությունը և Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի փետրվարի 12-ի «Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1990 թվականի մայիսի 16-ի «Մենեջերների խորհրդա-ամերիկյան միջազգայի կենտրոնի ստեղծման մասին» N 228 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 102 որոշումը:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|