ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵՍԿԶԲԻՑ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 391
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.08.1994-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/8 օգոստոս 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.08.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.08.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 օգոստոսի 1994 թ. N 391

Քաղ. Երևան

 

1994 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵՍԿԶԲԻՑ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության առաջարկությունը և հանձնարարել Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության «Հայկոնտրակտ» պետական ձեռնարկությանը ՝ 1994 թվականի տարեսկզբից միջպետական փոխկապակցված առաքումների տնտեսական արդյունքից 281,4 մլն դրամ հատկացնել պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին՝ աոողջապահության, մշակույթի, լուսավորության, շենքերի և շինությունների շահագործման, ջերմային տնտեսության համակարգերում էլեկտրաէներգիայի և ջրի գծով պարտքերի հաշվանցումը կատարելու նպատակով։

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին՝ հաշվանցման աշխատանքների կազմակերպման նպատակով Հայարդշինբաժնետերբանկի միջոցով «Հայկոնտրակտ» պետական ձեռնարկությանը տրամադրել 281,4 մլն դրամ վարկ։

3. Պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը՝ հաշվանցման ընթացքում մասնակից կազմակերպությունների բյուջեի հանդեպ գոյացած պարտավորությունները մարել բացառապես սեփական շրջանառու միջոցների հաշվին՝ հաշվանցման գումարն ամբողջությամբ փոխանցելով հաջորդող կազմակերպությանը։

4. Սահմանել, որ Հայարդշինբաժնետերբանկի կողմից «Հայկոնտրակտ» պետական ձեռնարկությանը ձևակերպվող վարկի երաշխավոր է հանդիսանում պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեն։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ