ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԳԱԳՐԱ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 4-ՐԴ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ «ԱՐՄԵՆԻԱ» ԱՌՈՂՋԱՐԱՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 535
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.11.1994-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/10-11 հոկտեմբեր, նոյեմբեր 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.11.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.11.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 նոյեմբերի 1994 թ. N 535

Քաղ. Երևան

 

ԱԲԽԱԶԻԱՅԻ ԳԱԳՐԱ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 4-ՐԴ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ «ԱՐՄԵՆԻԱ» ԱՌՈՂՋԱՐԱՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Աբխազիայի Գագրա քաղաքում գտնվող Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության 4-րդ գլխավոր վարչության «Արմենիա» առողջարանի պահպանման և նրա հետագա գործունեության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Արմենիա» առողջարանի գլխավոր բժշկի պաշտոնային դրույքաչափը սահմանել 30 ԱՄՆ-ի դոլարի համարժեքով:

2. «Արմենիա» առողջարանի աշխատողների աշխատանքի վարձատրությունը 1994 թվականի սեպտեմբերի 1-ից կատարել համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` լուծել «Արմենիա» առողջարանի ֆինանսավորման հարցը, ըստ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացրած հաշվարկների:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ կառավարության 1994 թ.

նոյեմբերի 24-ի N 535 որոշման

 

«ԱՐՄԵՆԻԱ» ԱՌՈՂՋԱՐԱՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Պաշտոնի անվանումը

Տոկոսները` գլխավոր բժշկի

պաշտոնային դրույքաչափի նկատմամբ

Հաշվապահ

75

Ռադուսային լաբորատորիայի բուժքույր

70

Քույր-տնտեսուհի

55

Ինժեներ

45

Տեխնիկ, վարորդ

35

Այգեպան, բանվոր, բանկի հավաքարար,

հեռախոսավար, պահակ

30

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ