ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 նոյեմբերի 1994 թ. N 535
Քաղ. Երևան
ԱԲԽԱԶԻԱՅԻ ԳԱԳՐԱ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 4-ՐԴ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ «ԱՐՄԵՆԻԱ» ԱՌՈՂՋԱՐԱՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Աբխազիայի Գագրա քաղաքում գտնվող Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության 4-րդ գլխավոր վարչության «Արմենիա» առողջարանի պահպանման և նրա հետագա գործունեության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Արմենիա» առողջարանի գլխավոր բժշկի պաշտոնային դրույքաչափը սահմանել 30 ԱՄՆ-ի դոլարի համարժեքով:
2. «Արմենիա» առողջարանի աշխատողների աշխատանքի վարձատրությունը 1994 թվականի սեպտեմբերի 1-ից կատարել համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` լուծել «Արմենիա» առողջարանի ֆինանսավորման հարցը, ըստ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացրած հաշվարկների:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ՀՀ կառավարության 1994 թ. նոյեմբերի 24-ի N 535 որոշման |
«ԱՐՄԵՆԻԱ» ԱՌՈՂՋԱՐԱՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
|
Պաշտոնի անվանումը |
Տոկոսները` գլխավոր բժշկի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ |
| Հաշվապահ |
75 |
| Ռադուսային լաբորատորիայի բուժքույր |
70 |
| Քույր-տնտեսուհի |
55 |
| Ինժեներ |
45 |
| Տեխնիկ, վարորդ |
35 |
|
Այգեպան, բանվոր, բանկի հավաքարար, հեռախոսավար, պահակ |
30 |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|