ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 սեպտեմբերի 1994 թ. N 458
Քաղ. Երևան
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայ-իրանական տնտեսական կապերի ամրապնդման նպատակով և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, 1994 թվականի սեպտեմբերի 8-15-ը Երևան քաղաքի մարզահամերգային համալիրում Իրանի Իսլամական Հանրապետության կողմից անցկացվող հայ-իրանական ցուցահանդես-վաճառքի ներկայացուցիչ-մասնակիցներին ազատել ավելացված արժեքի և շահութահարկի վճարումից՝ ցուցահանդես-վաճառքի անցկացման ժամանակաշրջանում։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |