ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 նոյեմբերի 1994 թ. N 514
Քաղ. Երևան
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՇՐՋԱՆԻ ՈՐՈՇ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՋՐԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԳԵՐԽՈՆԱՎԱՑՄԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եղեգնաձորի շրջանի Ագարակաձոր, Գլաձոր գյուղերում և Եղեգնաձոր ավանի Նորավան թաղամասում ստորգետնյա ջրերի մակարդակի բարձրացման պատճառով առաջացած գերխոնավացման երևույթները կանխելու և շենքերի հիմքերը ողողումից պաշտպանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 19-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից ջրերի վնասակար ներգործությունը կանխող բնապահպան միջոցառումների ֆինանսավորման մասին» N 177 որոշմամբ Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությանը հատկացված 81,08 մլն դրամից 1 մլն դրամ հատկացնել Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչությանը` «Հայինժնախագիծ» ինստիտուտի միջոցով Եղեգնաձորի շրջանի Ագարակաձոր, Գլաձոր գյուղերում և Եղեգնաձոր ավանի Նորավան թաղամասում ինժեներական պաշտպանության միջոցառումների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար։
«Հայինժնախագիծ» ինստիտուտին՝ ֆինանսավորումից 3 ամիս հետո պատվիրատուին հանձնել միջոցառումների նախագծանախահաշվային փաստաթղթերը` ըստ բնակավայրերի։
Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչությանը՝ ապահովել նշված բնակավայրերում նախագծահետախուզական աշխատանքների կոորդինացումն ու վերահսկողությունը:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը՝ Եղեգնաձորի շրջանի Ագարակաձոր, Գլաձոր գյուղերի և Եղեգնաձոր ավանի Նորավան թաղամասի ինժեներական պաշտպանության միջոցառումների գծով շինարարական աշխատանքների իրականցումը նախատեսել 1995 թվականի կապիտալ շինարարության ծրագրում։
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |