ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 888-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.06.08-2026.06.21 Պաշտոնական հրապարակման օրը 19.06.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.06.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.06.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունիսի 2026 թվականի N 888-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման N 1 հավելվածում՝

1) 2-րդ կետի՝

ա․ 1-ին ենթակետում «կենսաթոշակ ստացող անձին» բառերը փոխարինել «կենսաթոշակառուին» բառով,

բ․ 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12-13-րդ ենթակետերով.

«12) հիմնական առանձին խումբ ծառայություններ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման հավելվածի N 8 ձևով սահմանված` պարբերական դրամական վճարների գումարների վճարման համար սահմանված նվազագույն ծառայությունների ցանկի 1-ին, 2-րդ, 5-9-րդ կետերով նախատեսված հիմնական ծառայությունները․

13) ծառայության ներկայացուցիչ՝ ծառայության աշխատակից, ում միջոցով բանկը կենսաթոշակառուին մատուցում է հիմնական առանձին խումբ ծառայությունները։».

2) 16.16-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16.17-16.19-րդ կետերով.

«16.17. Կենսաթոշակի վճարման ընթացքում իր ինքնուրույն գործողություններով (այդ թվում՝ լիազորագրով) հիմնական առանձին խումբ ծառայություններից օգտվելու հնարավորություն չունեցող կենսաթոշակառուն ծառայության ներկայացուցչի միջոցով նշված ծառայություններից օգտվելու կամ իր անունից բանկի հետ բանկային հաշվի պայմանագիրը կնքելու համար այդ մասին գրավոր կամ բանավոր կամ այլ անձի միջոցով դիմում է ծառայությանը՝ նշելով այն կոնկրետ ծառայությունը, որի համար ներկայացվում է դիմումը։

16.18. Սույն կարգի 16.17-րդ կետով սահմանված կարգով ծառայության ներկայացուցչի միջոցով կենսաթոշակառուն կարող է ծառայություն ներկայացնել կենսաթոշակին առնչվող ցանկացած դիմում այն դեպքում, երբ օրենսդրությամբ նախատեսված է այդ դիմումն անձամբ ներկայացնելու պահանջ, սակայն նա չի կարող այդ պահանջը կատարել իր ինքնուրույն գործողություններով։

16.19. Սույն կարգի 16.17-րդ և 16.18-րդ կետերում նշված դեպքերում ծառայությունն ապահովում է կենսաթոշակառուի՝ գրավոր կամ բանավոր կամ այլ անձի միջոցով ծառայությանը դիմելուն առնչվող տեղեկատվության հաշվառումը:».

3) 30-րդ կետից հանել « , որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշմամբ սահմանված կարգով ծառայությունը տրամադրում է կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարող բանկին՝ լիազորված անձի տվյալները շտեմարան մուտքագրելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը․

4) 30.1-ին կետը ճանաչել ուժը կորցրած.

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 30.3-րդ կետով.

«30.3.Կենսաթոշակը լիազորագրով վճարելիս վճարման ցուցակ են ներառվում կենսաթոշակառուի տվյալները։»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշմամբ լրացվող 16.19-րդ կետով նախատեսված դրույթի, որն ուժի մեջ է մտնում սույն որոշման 3-րդ կետով նախատեսված ծրագրային գործիքը ներդնելու օրվանից։

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ապահովել որոշմամբ լրացվող 16.19-րդ կետով նախատեսված դրույթի կիրարկման համար անհրաժեշտ ծրագրային գործիքի մշակումն ու ներդրումը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30 օրվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

19.06.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան