ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՉՈՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 486
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.10.1994-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/10-11 հոկտեմբեր, նոյեմբեր 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.10.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.10.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հոկտեմբերի 1994 թ. N 486

Քաղ. Երևան

 

1994 ԹՎԱԿԱՆԻ ՉՈՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 15-ի «Պահեստազորի սպաների և զինապարտների եռամսյա վարժական հավաքների կազմակերպման, ավտոտրանսպորտի ու ճանապարհաշինարարական տեխնիկայի հավաքի կազմակերպման և անցկացման մասին» N 370 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը՝

ա) ապահովել 1994 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև 27-ը պահեստազորի առաջին և երկրորդ կարգի, առաջին և երկրորդ խմբերում հաշվեգրված պահեստազորի սպաների և զինապարտների վարժական հավաքների կազմակերպումը.

բ) մինչև 1994 թվականի հոկտեմբերի 17-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել վարժական հավաքների անցկացման հետ կապված պարենային և այլ նյութական ռեսուրսների լրացուցիչ հատկացման հայտ-պահանջագիր

2. Պահեստազորի սպաների և զինապարտների վարժական հավաքների պատշաճ կազմակերպման և անցկացման նպատակով՝

ա) ստեղծել հանրապետական կենտրոնական հանձնաժողով, համաձայն N 1 հավելվածի.

բ) հաստատել ըստ տարածաշրջանների կոորդինացիոն հանձնախմբերի կազմը և կանչվողների թվաքանակը, համաձայն N 2 հավելվածի։

3. Հաստատել 1994 թվականի չորրորդ եռամսյակում վարժական հավաքներից ազատման ենթակա պահեստազորի սպաների և զինապարտների առանձին կատեգորիաների ցանկը, համաձայն N 3 հավելվածի։

4. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին՝ ըստամենայնի աջակցություն ցույց տալ զինկոմիսարիատներին վարժական հավաքների կազմակերպման և անցկացման գործում, ինչպես նաև զինապարտների տեղափոխման նպատակով զինկոմիսարիատներին ապահովել տրանսպորտային միջոցներով։

5. Սահմանել, որ եռամսյա վարժական հավաքների կանչված պահեստազորի սպաների և զինապարտների վարձատրությունը հավասարեցվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պայմանագրային կարգով ծառայող զինծառայողների վարձատրությանը։

6. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վրա։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1

ՀՀ կառավարության 1994 թ.

հոկտեմբերի 13-ի N 486 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Վ. Սարգսյան

- ՀՀ պետնախարար (նախագահ)

Ա. Հարությունյան

- ՀՀ զինված ուժերի գլխավոր սպայակույտի կազմազորահավաքային գլխավոր վարչության պետ (նախագահի տեղակալ)
Ա. Բաբլոյան

- ՀՀ առողջապահության նախարար

Լ. Բեգլարյան

- ՀՀ կառավարության գործերի կառավարչության տնտեսության օպերատիվ կառավարման վարչության պետ
Ա. Գևորգյան - ՀՀ գլխավոր դատախազ

Տ. Հակոբյան

- ՀՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության պետ
Վ. Սիրադեղյան

- ՀՀ ներքին գործերի նախարար

Հ. Քոչինյան

- ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարար

Վ. Ազոյան

- ՀՀ կառավարության գործերի կառավարչության տասներորդ վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 2

ՀՀ կառավարության 1994 թ.

հոկտեմբերի 13-ի N 486 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԿՈՈՐԴԻՆԱՑԻՈՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԵՐԻ՝ ԸՍՏ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՆՉՎՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ

 

Տարածա-

շրջանի և

շրջանի

անվանումը

Կանչվողների թվաքանակը

Հանձնախմբերի անդամները

1

2

3

1-ին տարածաշրջան

 

Վ, Խաչատրյան

- պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ (հանձնախմբի ղեկավար)

քաղ. Երևան

 

Լ. Կարապետյան

- ՀՀ զինված ուժերի գլխավոր

Արաբկիրի

66

 

սպայակույտի կազմազորահավաքային գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ

Մաշտոցի

66

   

Շահումյանի

66

Մ. Բադիրյան

- Երևան քաղաքի դատախազ

Շենգավիթի

66

Լ. Հարությունյան

- Երևան քաղաքի ՆԳ վարչության պետ

Մյասնիկյանի

30

 Ա. Արսենյան

-ՀՀ պաշտպանության նախարարության

էրեբունու Խորհրդային

66

66

 

Երևանի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետի տեղակալ

Սպանդարյանի

30

   

_______________________

   

Ընդամենը

456

   

2-րդ տարածաշրջան

 

Ա. Քոչարյան

- Շիրակի գոտում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ (հանձնախմբի ղեկավար)

Շիրակի գոտի

 

   

Գյումրի

66

Ա. Տեր-Թադևոսյան

- ՀՀ պաշտպանության նախարարության անձնակազմի հետ տարվող աշխատանքի վարչության պետ

Արթիկի

30

Վ. Հովհաննիսյան

- ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

Ախուրյանի

30

Մ. Սաղաթելյան

- ՀՀ ՆԳ տարածաշրջանային

Ամասիայի

20  

վարչության պետ

Աշոցքի

20

Գ. Ալիխանյան

- ՀՀ պաշտպանության նախարարության.

Անիի

30  

տարածաշրջանային զինվորական ոստիկանության բաժնի պետ

Թալինի

30  

 

_______________________

   

ընդամենը

226    

3-րդ տարածաշրջան

 

Գ. Շահբազյան

- ՀՀ պետական նախարար (հանձնախմբի ղեկավար)

Վանաձորի գոտի

 

Ա. Պետրոսյան

- ՀՀ պաշտպանության նախարարի՝ թիկունքի գծով տեղակալ

Վանաձոր

36

Ռ. Պողոսյան

- ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

Սպիտակի

30

   

Ս՛տեփանավանի

30

Ա. Նազարյան

- ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ

Տաշիրի

30

Խ. Հակոբյան

- ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության բաժնի պետ

Գուգարքի

30

 

_______________________

   

ընդամենը

156    

4-րդ տարածաշրջան

 

Ա. Գոմցյան

- ՀՀ կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ի

Սևանի գոտի

   

նախագահ, օպերատիվ կառավարման Սևանի տարածաշրջանային շտաբի պետ (հանձնախմբի ղեկավար)

Վարդենիսի

66

   

Սևանի

66

Հ. Հարոյան

- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Կամոյի

66

Վ. Վարդանյան

- ՀՀ զինվորական դատախազ

Մարտունու

66

Վ. Հարությունյան

- ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ

Կրասնոսելսկի

66

Հ. Հարությունյան

- ՀՀ պաշտպանության նախարարության Վարդենիսի զինվորական ոստիկանության բաժնի պետ

_______________________

   

ընդամենը

330    

5-րդ տարածաշրջան

 

Գ. Մարտիրոսյան

- ՀՀ պետական նախարար (հանձնախմբի ղեկավար)

Արարատի գոտի

  Աստ. Պետրոսյան

- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Արարատի

66

Գ. Կարապետյան

- Արարատի միջշրջանային դատախազ

Մասիսի

66

   

Արտաշատի

66

Վ. Գասպարյան

- ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ

էջմիածնի

66

Ա. Մխոյան

- ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ

_______________________

   

ընդամենը

264

   

6-րդ տարածաշրջան

 

Ռ. Բագոյան

- ՀՀ պետական նախարար (հանձնախմբի ղեկավար)

Արմավիրի գոտի Արմավիրի

66

Մ. Սարգսյան

- ՀՀ պաշտպանության նախարարության մարտական պատրաստականության վարչության պետ

Բաղրամյանի

30

Հ. Իսաջանյան

- ՀՀ դատախազության քննչական բաժնի ավագ դատախազ

Աշտարակի

66

   

Ապարանի

66

Մ. Այվազյան

 

- ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ

_______________________

   

ընդամենը

228

 Կ. Սարգսյան

- ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության վարչության սպայակույտի պետի պաշտոնակատար

7-րդ տարածաշրջան

 

Ա. Ղազարյան

- ՀՀ պետական նախարար (հանձնախմբի ղեկավար)

Կոտայքի գոտի Կոտայքի

 

66

Գ. Հարությունյան

- ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր սահմանապահ կոմիսար

Հրազդանի

36

Հ. Փալյան

- ՀՀ զինվորական դատախազի տեղակալ

Նաիրիի

30    

Չարենցավանի

30

Ս. Մխիթարյան

- ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ

_______________________

   

ընդամենը

162 Ֆ. Մանուկյան

- ՀՀ պաշտպանության նախարարության Երևան քաղաքի զինվորական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ

_______________________

   

Ամբողջը

1822

   

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 3

ՀՀ կառավարության 1994 թ.

հոկտեմբերի 13-ի N 486 որոշման

 

ՑԱՆԿ

 

1994 ԹՎԱԿԱՆԻ ՉՈՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ

 

Գիտական աստիճան ունեցող պահեստազորի սպաներ և զինապարտներ (գիտության թեկնածուներ, գիտության դոկտորներ), որոնք աշխատում են պետական բուհերում, պետական հիմնարկներում ու ձեռնարկություններում։ Ասպիրանտուրայում, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում սովորողներ, բացի հեռակա բաժանմունքներում սովորողներից։

Պետական բուհերի ռեկտորներ, պրոռեկտորներ, ամբիոնների վարիչներ, դեկաններ։

Հանրակրթական դպրոցների բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչներ և զինղեկներ։

Չորս և ավելի երեխաներ ունեցողներ։

Առաջին խմբի հաշմանդամ կին, երեխա, հայր կամ մայր ունեցողներ, որոնք գտնվում են իրենց խնամքի տակ։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերից մեկ տարին չլրացած պահեստազոր արձակված անձինք։

Պահեստազորի սպաներ և զինապարտներ, որոնց հայրը, որդին կամ եղբայրը զոհվել են Հայաստանի Հանրապետության ինքնապաշտպանության ջոկատների, զինված ուժերի, ներքին գործերի նախարարության և ազգային անվտանգության պետական վարչության մարմիններում զինվորական պարտականությունները կատարելիս և իրենք մնացել են ընտանիքում միակ արու զավակը։

Հատուկ հաշվառման մեջ գտնվող  (ամրագրված) պահեստազորի սպաներ և զինապարտներ:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորներ։

Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներ։

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ապարատի աշխատողներ։

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության կառավարության ապարատի աշխատողներ։

Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործկոմների նախագահներ, նրանց տեղակալներ, գործկոմների քարտուղարներ, վարչությունների և բաժինների պետեր, շրջանային ենթակայության քաղաքային, ավանային և գյուղական խորհուրդների գործկոմների նախագահներ։

Նախարարների տեղակալներ, պետական վարչությունների պետերի տեղակալներ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների պետեր և նրանց տեղակալներ, նախարարությունների, պետական վարչությունների և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների պետեր։

Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահը նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական արբիտրը, նրա տեղակալները, գերագույն դատարանի անդամներ, պետական արբիտրներ, գերագույն դատարանի և պետական արբիտրաժի վարչությունների ու բաժինների պետեր, ժողովրդական դատավորներ և պետական նոտարներ։

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազր, նրա տեղակալները, դատախազության վարչությունների և բաժինների պետեր, զոնալ դատախազներ, կարևորագույն գործերով քննիչներ, շրջանների (քաղաքների) դատախազներ, նրանց տեղակալներ։

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների պետեր, պետական առևտրային բանկերի կառավարիչներ։

Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության պետը, նրա տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների պետեր։

Պետական, մասնակի անհատույց սեփականաշնորհման հետևանքով վերակազմավորված բաժնետիրական ընկերությունների ղեկավարներ, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներ, բացի պահեստազորի այն սպաներից և զինապարտներից, որոնք ունեն մոտոհրաձգի, հրետանավորի և տանկիստի զինվորական մասնագիտություն։

Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը։

Դիվանագիտական աստիճան ունեցող անձինք։

Մինչև 1994 թվականի հոկտեմբերի 1-ը սահմանված կարգով գրանցված կրոնական կազմակերպությունների կենտրոնական մարմինների ղեկավարներ։

Կապի գծային ինժեներներ, ավտոմատ հեռախոսային և միջքաղաքային հեռախոսային ցանցերի ինժեներներ, ռադիոհեռուստակայանի և ռադիոռելեային կապի սպասարկող ինժեներներ, բացի պահեստազորի այն սպաներից և զինապարտներից, որոնք ունեն մոտոհրաձգի, հրետանավորի և տանկիստի զինվորական մասնագիտություն։

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության համակարգում՝ մետրոպոլիտենի գլխավոր ինժեներներ, ծառայությունների և տեղամասերի պետեր, մեքենավարներ։

Ավիացիայի ոլորտում՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության փոխհամաձայնեցված ցուցակում նշված անձինք։

Երկաթգծի ոլորտում՝ լոկոմոտիվի մեքենավարներ, նրանց օգնականներ, կայարանների պետեր, գնացքներ կազմողներ, գնացքների արագությունը կարգավորողներ, ազդանշանային, կենտրոնացման, բլոկավորման և կապի համակարգերի սպասարկման էլեկտրամեխանիկներ, կոնտակտային ցանցի մոնտյորներ, երկաթուղիների նորոգման մոնտյորներ։

Ռազմաարդյունաբերական հանձնաժողովի կողմից հաստատված անվանական ցուցակներում նշված անձինք։

Օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի կողմից հաստատված ցուցակում նշված անձինք։

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ