ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
|
«22» հունիսի 2026 թ. |
N 19-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԿԱՅՈՒՆ ԵՎ ԿԱՆԱՉ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 5.1-ին կետերը, 16-րդ հոդվածը, «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի «Բ)» և «Զ)» կետերը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինության բնագավառում խրախուսվում է կայուն և կանաչ շինարարության միջազգային հավաստագրման հետևյալ համակարգերի կիրառումը՝ որպես կամավոր կիրառվող գործիքներ քաղաքաշինական գործունեության իրականացման ընթացքում․
1) «ԼԻԻԴ» (LEED),
2) «ԲՐԻԻՄ» (BREEAM),
3) «ԷԴՋ» (EDGE),
4) «ՎԵԼԼ» (WELL),
5) «ՊԱՍՍԻՎ ՀԱՈՒՍ» (PASSIVE HOUSE):
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի համապատասխան ստորաբաժանումներին՝ սույն հրամանի 1-ին կետում նշված համակարգերի կիրառումը խթանելու նպատակով սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում մշակել առաջարկությունների փաթեթ:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
6/22/2026 |
Ե. ՎարդանՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունիսի 2026 թվական: