ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 510
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.10.1994-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/10-11 հոկտեմբեր, նոյեմբեր 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.10.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.10.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հոկտեմբերի 1994 թ. N 510

Քաղ. Երևան

 

1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1994 թվականի սեպտեմբերի 24-ի «1994 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքում աշնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով, համաձայն N 1 հավելվածի։

2. Տարածաշրջաններում աշնանային զորակոչի անցկացման աշխատանքները կոորդինացնելու և դրա նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու նպատակով ստեղծել կոորդինացիոն հանձնախմբեր, համաձայն N 2 հավելվածի:

Կոորդինացիոն հանձնախմբերի գործունեության վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պետական նախարար Վ. Սարգսյանի վրա։

3. Հաստատել հանրապետական զորակոչային բժշկական հանձնաժողովի կազմը, համաձայն N 3 հավելվածի։

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը`

ա) 1994 թվականի աշնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում.

բ) ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափող քաղաքացիների վերաբերյալ նյութերն անհապաղ ներկայացնել շրջանային (քաղաքային, միջշրջանային) դատախազական մարմիններ։

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության դատախազությանը`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քրեական գործեր հարուցել զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ և իրավասու պետական մարմինների միջոցով հայտարարել հետախուզում.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող` զորակոչից խուսափող քաղաքացիների հետախուզումը և Հայաստան վերադարձնելն իրականացնել ԱՊՀ-ի շրջանակներում՝ 1993 թվականի հունվարի 22-ին Մոսկվայում կնքված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավահարաբերությունների մասին» միջպետական կոնվենցիայով նախատեսված կարգով։

Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներին՝ ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) ղեկավարներին՝

քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների և դասալիքների ցուցակներն ստանալուց հետո ապահովել բոլոր ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում նշված անձանց նկատմամբ աշխատանքային, տնտեսական և այլ ոլորտներում օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների անշեղ կիրառումը և այդ անձանց գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկ պահել իրավասու պետական մարմիններին.

վերահսկողություն սահմանել և ապահովել իրենց համակարգում աշխատող զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինկոմիսարիատներ։

6. Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին՝ 1994 թվականի աշնանային զորակոչն անցկացնելու համար՝

ա) զինկոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, ինչպես նաև սպասարկող անձնակազմով, նյութական, դրամական, ավտոտրանսպորտային միջոցներով.

բ) հաստատել շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զորակոչային հանձնաժողովների անհատական կազմը՝ գրանցում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից առաջադրված մասնագետների։

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը՝ զորակոչային բժշկական հանձնաժողովները համալրել համապատասխան մասնագետներով։

7. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը՝

ա) ապահովել հասարակական կարգի պահպանումը հանրապետության քաղաքների և շրջանների զորակոչային տեղամասերում, ավտոկայարաններում և զորախմբերի ուղևորման երթուղիներում.

բ) ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում և տարածքից դուրս զորակոչիկների որոնումն ու նրանց պարտադիր ներկայանալը զորակոչային տեղամասեր։

8. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը՝

ա) ապահովել զորակոչիկների տեղափոխումը՝ ըստ Հայաստանի Հանրապետության զինկոմիսարիատների հայտերի.

բ) կոորդինացիոն հանձնախմբերին հատկացնել մարդատար ավտոմեքենաներ՝ ըստ ներկայացվող հայտերի.

գ) 1994 թվականի աշնանային զորակոչի կազմակերպման նպատակով շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զինկոմիսարիատները և հանրապետական հավաքակետը երկամսյա ժամկետով, ապահովել մինչև 3-ական մարդատար ավտոմեքենաներով և վարորդներով՝ ըստ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտերի։

Սահմանել, որ կոորդինացիոն հանձնախմբերի աշխատանքի և զորակոչի կազմակերպման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին։

9. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին՝ ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով աշնանային զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցուղիներում և զորակոչային տարիքի անձանց Հայաստանից մեկնումը թույլատրել միայն զինգրքույկներում ժամկետային զինվորական ծառայությունն ավարտելու կամ պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման վկայականներում (նախնական հաշվառման վկայականներում)՝ տարկետման իրավունքից օգտվելու մասին զինկոմիսարիատների կողմից համապատասխան նշումների առկայության դեպքում։

10. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությանը՝ ընդլայնել ռազմահայրենասիրական աշխատանքների լուսաբանումը, հատուկ ուշադրություն դարձնելով 1994 թվականի աշնանային զորակոչի կազմակերպմանն ու անցկացմանը։

11. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և հանրապետական զորակոչային հանձնաժողովի վրա։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

Հավելված n 1

ՀՀ կառավարության 1994 թ.

հոկտեմբերի 31-ի N 510 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Վ. Սարգսյան - ՀՀ պետնախարար (նախագահ)
Ա. Հարությունյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր սպայակույտի
կազմազորահավաքային գլխավոր վարչության պետ
(նախագահի տեղակալ)
Վ. Շիրխանյան  - ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր
Վ. Սիրադեղյան - ՀՀ ներքին գործերի նախարար
Ա. Գևորգյան - ՀՀ գլխավոր դատախազ
Ա. Բաբլոյան - ՀՀ առողջապահության նախարար
Հ. Քոչինյան - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարար
Տ. Հակոբյան - ՀՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների
պետական վարչության պետ
Լ. Բեգլարյան

- ՀՀ կառավարության գործերի կառավարչության
տնտեսության օպերատիվ կառավարման վարչության պետ

Վ. Ազոյան

- ՀՀ կառավարության գործերի կառավարչության
տասներորդ վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Հավելված n 2

ՀՀ կառավարության 1994 թ.

հոկտեմբերի 31-ի N 510 որոշման

Կ Ա Զ Մ

 

ԿՈՈՐԴԻՆԱՑԻՈՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԵՐԻ՝ ԸՍՏ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ

Տարածաշրջանի և շրջանի անվանումը

Հանձնախմբերի անդամները

1

2

1-ին տարածաշրջան Վ. Խաչատրյան 

- պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ (հանձնախմբի ղեկավար)

քաղ. Երևան

   
  Լ. Կարապետյան  

- ՀՀ զինված ուժերի գլխավոր սպայակույտի կազմազորահավաքային գլխավոր վարչության
պետի առաջին տեղակալ

 

  Մ. Բադիրյան - Երևան քաղաքի դատախազ
  Լ. Հարությունյան   

- Երևան քաղաքի ՆԳ վարչության պետ

 

 

Ա. Արսենյան

- ՀՀ պաշտպանության նախարարության
Երևանի գոտու զինվորական ոստիկանության
բաժնի պետի տեղակալ

2-րդ տարածաշրջան

Ա. Քոչարյան

- Շիրակի գոտում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ (հանձնախմբի ղեկավար)

Շիրակի գոտի

   
Գյումրի (կենտրոն)

 

Մոսկովյան

 Ա. Տեր-Թադևոսյան   - ՀՀ պաշտպանության նախարարության
անձնակազմի հետ տարվող աշխատանքի
վարչության պետ
Շիրակի Վ. Հովհաննիսյան - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

Արթիկի

Ա. Կիզիրյան - ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ
Ախուրյանի    

Ամասիայի
Աշոցքի
Անիի
Թալինի

Գ. Ալիխանյան - ՀՀ պաշտպանության նախարարության տարածաշրջանային զինվորական
ոստիկանության բաժնի պետ
3-րդ տարածաշրջան Գ. Դալիբալթյան 

- ՀՀ նախագահի խորհրդական (հանձնախմբի ղեկավար)

Վանաձորի գոտի

Ա. Պետրոսյան - ՀՀ պաշտպանության նախարարի թիկունքի
գծով տեղակալ

Վանաձոր (կենտրոն)

Ռ. Պողոսյան - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

Սպիտակի

 

 

Ստեփանավանի

Ա. Նազարյան

- ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ

Տաշիրի
Գուգարքի

 Խ. Հակոբյան - ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության բաժնի պետ
4-րդ տարածաշրջան

 

Սևանի գոտի

Ա. Գոմցյան

- ՀՀ կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ»
ՀՄ-ի նախագահ, օպերատիվ կառավարման
Սևանի տարածաշրջանային շտաբի պետ (հանձնախմբի ղեկավար)

Վարդենիս (կենտրոն)

   
  Հ. Հարոյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Վարդենիսի

   

Սևանի

Վ. Վարդանյան - ՀՀ զինվորական դատախազ

Կամոյի

Վ. Հարությունյան - ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ

Մարտունու 

   
Կրասնոսելսկի Հ. Հարությունյան

- ՀՀ պաշտպանության նախարարության

Վարդենիսի զինվորական ոստիկանության
բաժնի պետ

5-րդ տարածաշրջան Գ. Մարտիրոսյան - ՀՀ պետական նախարար (հանձնախմբի ղեկավար)
 Արարատի գոտի Աստ. Պետրոսյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Արարատ (կենտրոն) Գ. Կարապետյան  - Արարատի միջշրջանային դատախազ

Արարատի
Մասիսի

Ա. Զաքարյան

 

- ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ

Արտաշատի
Էջմիածնի

Ս. Մխոյան

- ՀՀ պաշտպանության նախարարության
զինվորական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ
6-րդ տարածաշրջան Ս. Աբրահամյան

- ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ (հանձնախմբի ղեկավար)

Սյունիքի գոտի Ա. Էլոյան  - Զանգեզուրի կայազորի զինվորական դատախազ
Գորիս (կենտրոն) Մ. Խոլյունց

- ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ

Գորիսի
Սիսիանի
Կապանի

Ա. Վարդանյան - ՀՀ պաշտպանության նախարարության
Գորիսի տարածաշրջանային զինվորական ոստիկանության բաժնի պետ
Մեղրու
Վայքի
Եղեգնաձորի
Մ. Հայրապետյան   - ՀՀ պաշտպանության նախարարության
քիմիական զորքերի բաժնի պետ
7-րդ տարածաշրջան Ռ. Բագոյան

- ՀՀ պետական նախարար (հանձնախմբի ղեկավար)

Արմավիրի գոտի Մ. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարարության
մարտական պատրաստականության 
վարչության պետ

Հոկտեմբերյան
(կենտրոն)

Հ. Իսաջանյան - ՀՀ դատախազության քննչական բաժնի
ավագ դատախազ

Արմավիրի

Մ. Այվազյան - ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ
Բաղրամյանի    

Աշտարակի
Ապարանի

Կ. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարարության
զինվորական ոստիկանության վարչության սպայակույտի պետի պաշտոնակատար

8-րդ տարածաշրջան

Ա. Ղազարյան

- ՀՀ պետական նախարար (հանձնախմբի
ղեկավար)

Կոտայքի գոտի
Աբովյան (կենտրոն)

Գ. Գրիգորյան - ՀՀ պաշտպանության նախարարության հակահետախուզության վարչության պետ
Կոտայքի    

Հրազդանի

Հ. Փալյան - ՀՀ զինվորական դատախազի տեղակալ
Նաիրիի Ս. Մխիթարյան - ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ
Չարենցավան Ֆ. Մանուկյան - ՀՀ պաշտպանության նախարարության
Երևան քաղաքի զինվորական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ
9-րդ տարածաշրջան Վ. Մովսիսյան - ՀՀ փախստականների հարցերի պետական վարչության պետ (հանձնախմբի ղեկավար)
Աղստևի գոտի    
  Կ. Ելոյան - ՀՀ պաշտպանության նախարարության
անձնակազմի աշխատանքների գծով
վարչության պետի տեղակալ
Իջևան (կենտրոն)    
Իջևանի Ա. Գյոզալյան 

- ՀՀ դատախազության քննչական մասի պետ

Թումանյանի

   
  Ա. Տեր-Սահակյան - ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ
Նոյեմբերյանի    
Տաուշի Ա. Հովակիմյան

- ՀՀ պաշտպանության նախարարության
Իջևանի զինվորական ոստիկանության
բաժնի պետ

քաղ. Դիլիջան    

Հայաստանի Հանրապետության  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Հավելված n 3

ՀՀ կառավարության 1994 թ.

հոկտեմբերի 31-ի N 510 որոշման

Կ Ա Զ Մ

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Հարությունյան

- ՀՀ զինված ուժերի գլխավոր սպայակույտի
կազմազորահավաքային գլխավոր վարչության պետ,
գլխավոր սպայակույտի պետի տեղակալ (նախագահ)

Ա. Թոփչյան - թերապևտ
Վ. Դարբինյան - նյարդաբան
Գ. Բաբայան - քիթ-կոկորդ-ականջի մասնագետ
Ա. Շաքարյան - ակնաբույժ
Կ. Բաբայան - մաշկային բժիշկ
Հ. Սարուխանյան - վիրաբույժ

Ս. Թորոսյան

- հոգեբույժ
Ն. Հարությունյան - հանձնաժողովի քարտուղար

 

Հայաստանի Հանրապետության  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ