ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 905-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.06.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունիսի 2026 թվականի N 905-Ա

 

ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Նալբանդյան 104 հասցեում գտնվող անշարժ գույքից 18,09 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը, Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Նուբարաշենի խճուղի թիվ 2 հասցեում գտնվող անշարժ գույքից 188,76 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը, Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Նուբարաշենի խճուղի թիվ 7 հասցեում գտնվող անշարժ գույքից 33,73 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը, Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, Հրազդան քաղաքում գտնվող անշարժ գույքից 115,9 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը, Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, քաղաք Էջմիածին-Չոբանքարա խճուղի 23 հասցեում գտնվող անշարժ գույքից 2199,58 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը, Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, 2-րդ արդյունաբերական թաղամաս 30/3 հասցեում գտնվող անշարժ գույքից 186,23 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը, Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, գյուղ Հառիճ համայնքում գտնվող անշարժ գույքից 54 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը, Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, Տավրոսի 20 փող թիվ 50 հասցեում գտնվող անշարժ գույքից 70,94 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը, Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, քաղաք Գորիս, Նարեկացու 5 հասցեում գտնվող անշարժ գույքից 85,99 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (գրանցման համար՝ 286.210.1016083) (այսուհետ՝ կազմակերպություն)՝ կանոնադրությամբ նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների անժամկետ, անհատույց օգտագործման պայմանագրեր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ՝

1) կազմակերպության կողմից սույն որոշման 1-ին կետով սահմանված նպատակով գույքը չօգտագործվելու դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագրերը ենթակա են լուծման.

2) պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին։

3. Սահմանել, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների անժամկետ, անհատույց օգտագործման պայմանագիրը կնքելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի «Պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 595-Ն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջների պահպանմամբ կնքում է կոմունալ ծառայությունների մատուցման պայմանագիր:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի «Անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ ամրացնելու մասին» N 1983-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

25.06.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան