ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 2026 թվականի N 909-Ն
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԱՍԻՉՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄԸ), ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏՐՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բարձրագույն կրթության մասնագիտությունների և դրանց դասիչների (ներառյալ կարգավորվող մասնագիտությունների վերաբերյալ հատուկ նշումը), դրանց համապատասխան տրվող որակավորումների ցանկը և դրանց ուսուցման ձևերը` համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետով հաստատված բարձրագույն կրթության մասնագիտություններին (դասիչներին) և դրանց համապատասխան տրվող որակավորումներին Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշման 1-ին կետով և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 22-ի N 17-Ն հրամանով հաստատված բարձրագույն մասնագիտական կրթության և գիտական աստիճաններ շնորհելու մասնագիտությունների (նաև դասիչների) և որակավորումների համապատասխանության ցանկերը հաստատվելու են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասն ամսվա ընթացքում.
2) սույն որոշման 1-ին կետով հաստատված բարձրագույն կրթության մասնագիտությունների և դրանց համապատասխան տրվող որակավորումների ցանկի համաձայն ընդունելությունը կազմակերպվում է 2027-2028 ուսումնական տարվանից:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը հաստատելու մասին» N 1191-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 10-ից:
5. Ներառյալ 2026-2027 ուսումնական տարին՝ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված սովորողների պարագայում մինչև ուսումնառության ավարտը շարունակելու է կիրառվել սույն որոշման 3-րդ կետով ուժը կորցրած ճանաչված որոշմամբ հաստատված ցանկը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
25.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի հունիսի 25-ի N 909-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԱՍԻՉՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄԸ), ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏՐՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ
|
Բնագավառ |
Ոլորտ |
Մասնագիտություն* |
Որակավորում |
Ուսուցման ձևերը |
|
01 Կրթություն |
011 Կրթություն |
0111 Կրթական գիտություն |
բակալավր, մագիստրոս, դոկտոր |
լրիվ բեռնվածությամբ, մասնակի բեռնվածությամբ |
|
0112 Նախադպրոցական մանկավարժություն | ||||
|
0113 Ընդհանուր մանկավարժություն | ||||
|
0114 Առարկայական ուղղվածությամբ մանկավարժություն | ||||
|
018 Կրթության բնագավառի միջոլորտային ուսումնասիրություններ |
0188 Կրթության բնագավառի միջոլորտային ուսումնասիրություններ |
բակալավր, մագիստրոս, դոկտոր |
լրիվ բեռնվածությամբ, մասնակի բեռնվածությամբ | |
|
02 Արվեստ և հումանիտար գիտություններ |
021 Արվեստ |
0211 Տեսալսողական արվեստ և մեդիաարտադրություն |
բակալավր, մագիստրոս, դոկտոր |
լրիվ բեռնվածությամբ, մասնակի բեռնվածությամբ |
|
0212 Դիզայն | ||||
|
0213 Կերպարվեստ | ||||
|
0214 Կիրառական արվեստ | ||||
|
0215 Երաժշտություն և կատարողական արվեստ | ||||
|
022 Հումանիտար գիտություններ |
0221 Կրոնագիտություն և աստվածաբանություն |
բակալավր, մագիստրոս, դոկտոր |
լրիվ բեռնվածությամբ, մասնակի բեռնվածությամբ | |
|
0222 Պատմություն և հնագիտություն | ||||
|
0223 Փիլիսոփայություն և բարոյագիտություն | ||||
|
023 Բանասիրական գիտություններ |
0231 Լեզվագիտություն |
բակալավր, մագիստրոս, դոկտոր |
լրիվ բեռնվածությամբ, մասնակի բեռնվածությամբ | |
|
0232 Բանասիրություն և լեզվաբանություն | ||||
|
0239 Տարածաշրջանագիտություն | ||||
|
028 Արվեստ և հումանիտար գիտություններ բնագավառի միջոլորտային ուսումնասիրություններ |
0288 Արվեստ և հումանիտար գիտություններ բնագավառի միջոլորտային ուսումնասիրություններ |
բակալավր, մագիստրոս, դոկտոր |
լրիվ բեռնվածությամբ, մասնակի բեռնվածությամբ | |
|
03 Սոցիալական գիտություններ, լրագրություն և տեղեկատվություն |
031 Սոցիալական և վարքաբանական գիտություններ |
0311 Տնտեսագիտություն |
բակալավր, մագիստրոս, դոկտոր |
լրիվ բեռնվածությամբ, մասնակի բեռնվածությամբ |
|
0312 Քաղաքագիտություն և հասարակագիտություն | ||||
|
0313 Հոգեբանություն | ||||
|
0314 Սոցիոլոգիա և մշակութաբանություն | ||||
|
032 Լրագրություն և տեղեկատվություն |
0321 Լրագրություն |
բակալավր, մագիստրոս, դոկտոր |
լրիվ բեռնվածությամբ, մասնակի բեռնվածությամբ | |
|
0322 Գրադարանային, տեղեկատվական և արխիվային ուսումնասիրություններ | ||||
|
038 Սոցիալական գիտություններ, լրագրություն և տեղեկատվություն բնագավառի միջոլորտային ուսումնասիրություններ |
0388 Սոցիալական գիտություններ, լրագրություն և տեղեկատվություն բնագավառի միջոլորտային ուսումնասիրություններ |
բակալավր, մագիստրոս, դոկտոր |
լրիվ բեռնվածությամբ, մասնակի բեռնվածությամբ | |
|
04 Գործարարություն, վարչարարություն և իրավունք |
041 Գործարարություն և վարչարարություն |
0411 Հաշվապահություն և հարկում |
բակալավր, մագիստրոս, դոկտոր |
լրիվ բեռնվածությամբ, մասնակի բեռնվածությամբ |
|
0412 Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրություն | ||||
|
0413 Կառավարում և վարչարարություն | ||||
|
0414 Շուկայագիտություն և գովազդ | ||||
|
0416 Առևտրային հարաբերություններ (կոմերցիա) | ||||
|
042 Իրավունք |
0421 Իրավունք |
բակալավր, մագիստրոս, դոկտոր |
լրիվ բեռնվածությամբ, մասնակի բեռնվածությամբ | |
|
048 Գործարարություն, վարչարարություն և իրավունք բնագավառի միջոլորտային ուսումնասիրություններ |
0488 Գործարարություն, վարչարարություն և իրավունք բնագավառի միջոլորտային ուսումնասիրություններ |
բակալավր, մագիստրոս, դոկտոր |
լրիվ բեռնվածությամբ, մասնակի բեռնվածությամբ | |
|
05 Բնական գիտություններ, մաթեմատիկա և վիճակագրություն |
051 Կյանքի մասին գիտություններ |
0511 Կենսաբանություն |
բակալավր, մագիստրոս, դոկտոր |
լրիվ բեռնվածությամբ, մասնակի բեռնվածությամբ |
|
0512 Կենսաքիմիա | ||||
|
052 Շրջակա միջավայրի գիտություններ |
0521 Բնապահպանական գիտություններ |
բակալավր, մագիստրոս, դոկտոր |
լրիվ բեռնվածությամբ, մասնակի բեռնվածությամբ | |
|
0522 Բնական էկոհամակարգեր և վայրի բնություն | ||||
|
053 Բնական գիտություններ |
0531 Քիմիա |
բակալավր, մագիստրոս, դոկտոր |
լրիվ բեռնվածությամբ, մասնակի բեռնվածությամբ | |
|
0532 Գիտություններ Երկրի մասին | ||||
|
0533 Ֆիզիկա | ||||
|
054 Մաթեմատիկա և վիճակագրություն |
0541 Մաթեմատիկա |
բակալավր, մագիստրոս, դոկտոր |
լրիվ բեռնվածությամբ, մասնակի բեռնվածությամբ | |
|
0542 Վիճակագրություն | ||||
|
058 Բնական գիտություններ, մաթեմատիկա և վիճակագրություն բնագավառի միջոլորտային ուսումնասիրություններ |
0588 Բնական գիտություններ, մաթեմատիկա և վիճակագրություն բնագավառի միջոլորտային ուսումնասիրություններ |
բակալավր, մագիստրոս, դոկտոր |
լրիվ բեռնվածությամբ, մասնակի բեռնվածությամբ | |
|
06 Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ |
061 Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ |
0612 Տվյալների բազաների և ցանցերի նախագծում և կառավարում |
բակալավր, մագիստրոս, դոկտոր |
լրիվ բեռնվածությամբ, մասնակի բեռնվածությամբ |
|
0613 Ծրագրային ապահովման և հավելվածների մշակում և վերլուծություն | ||||
|
0619 Արհեստական բանականություն | ||||
|
068 Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ բնագավառի միջոլորտային ուսումնասիրություններ |
0688 Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ բնագավառի միջոլորտային ուսումնասիրություններ |
բակալավր, մագիստրոս, դոկտոր |
լրիվ բեռնվածությամբ, մասնակի բեռնվածությամբ | |
|
07 Ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն |
071 Ճարտարագիտություն |
0711 Քիմիական տեխնոլոգիա |
բակալավր, մագիստրոս, դոկտոր |
լրիվ բեռնվածությամբ, մասնակի բեռնվածությամբ |
|
0712 Շրջակա միջավայրի պաշտպանության տեխնոլոգիա | ||||
|
0713 Էլեկտրականություն և էներգետիկա | ||||
|
0714 Էլեկտրոնիկա և ավտոմատացում | ||||
|
0715 Մեխանիկա և մետաղի մշակում | ||||
|
0716 Ցամաքային, ջրային և օդային համակարգեր | ||||
|
072 Արդյունաբերություն և վերամշակում |
0721 Պարենամթերքի տեխնոլոգիա |
բակալավր, մագիստրոս, դոկտոր |
լրիվ բեռնվածությամբ, մասնակի բեռնվածությամբ | |
|
0722 Նյութերի արտադրություն | ||||
|
0723 Տեքստիլ արտադրություն | ||||
|
0724 Հանքարդյունաբերություն և արդյունահանում | ||||
|
073 Ճարտարապետություն և շինարարություն |
0731 Ճարտարապետություն, քաղաքային և տարածական պլանավորում |
բակալավր, մագիստրոս, դոկտոր |
լրիվ բեռնվածությամբ, մասնակի բեռնվածությամբ | |
|
0732 Շինարարական և քաղաքացիական ճարտարագիտություն | ||||
|
078 Ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն բնագավառի միջոլորտային ուսումնասիրություններ |
0788 Ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն բնագավառի միջոլորտային ուսումնասիրություններ |
բակալավր, մագիստրոս, դոկտոր |
լրիվ բեռնվածությամբ, մասնակի բեռնվածությամբ | |
|
08 Գյուղատնտեսություն, անտառտնտեսություն, ձկնային տնտեսություն և անասնաբուժություն |
081 Գյուղատնտեսություն |
0811 Ագրոնոմիա և անասնաբուծություն |
բակալավր, մագիստրոս, դոկտոր |
լրիվ բեռնվածությամբ, մասնակի բեռնվածությամբ |
|
082 Անտառտնտեսություն |
0821 Անտառտնտեսություն |
բակալավր, մագիստրոս, դոկտոր |
լրիվ բեռնվածությամբ, մասնակի բեռնվածությամբ | |
|
083 Ձկնային տնտեսություն |
0831 Ձկնային տնտեսություն |
բակալավր, մագիստրոս, դոկտոր |
լրիվ բեռնվածությամբ, մասնակի բեռնվածությամբ | |
|
084 Անասնաբուժություն |
0841 Անասնաբուժություն |
բակալավր, մագիստրոս, դոկտոր |
լրիվ բեռնվածությամբ, մասնակի բեռնվածությամբ | |
|
088 Գյուղատնտեսություն, անտառտնտեսություն, ձկնային տնտեսություն և անասնաբուժություն բնագավառի միջոլորտային ուսումնասիրություններ |
0888 Գյուղատնտեսություն, անտառտնտեսություն, ձկնային տնտեսություն և անասնաբուժություն բնագավառի միջոլորտային ուսումնասիրություններ |
բակալավր, մագիստրոս, դոկտոր |
լրիվ բեռնվածությամբ, մասնակի բեռնվածությամբ | |
|
09 Առողջապահություն և սոցիալական պաշտպանություն |
091 Առողջապահություն |
0911 Ստոմատոլոգիա** |
բժիշկ ստոմատոլոգ, դոկտոր |
լրիվ բեռնվածությամբ |
|
0912 Բժշկություն** |
բժիշկ, դոկտոր | |||
|
0913 Բուժքույրական գործ և մանկաբարձություն** |
բակալավր, մագիստրոս, դոկտոր | |||
|
0914 Բժշկական ախտորոշման և խնամքի տեխնոլոգիաներ** | ||||
|
0915 Հարբժշկական թերապիաներ և վերականգնում ** | ||||
|
0916 Ֆարմացիա |
լրիվ բեռնվածությամբ, մասնակի բեռնվածությամբ | |||
|
0919 Հանրային առողջություն և առողջապահություն | ||||
|
092 Սոցիալական պաշտպանություն և սոցիալական աշխատանք |
0921 Տարեցների և հաշմանդամ մեծահասակների խնամք |
բակալավր, մագիստրոս, դոկտոր |
լրիվ բեռնվածությամբ, մասնակի բեռնվածությամբ | |
|
0922 Երեխաների և երիտասարդների խնամքի ծառայություններ | ||||
|
0923 Սոցիալական աշխատանք և խորհրդատվություն | ||||
|
098 Առողջապահություն և սոցիալական պաշտպանություն բնագավառի միջոլորտային ուսումնասիրություններ |
0988 Առողջապահություն և սոցիալական պաշտպանություն բնագավառի միջոլորտային ուսումնասիրություններ |
բակալավր, մագիստրոս, դոկտոր |
լրիվ բեռնվածությամբ, մասնակի բեռնվածությամբ | |
|
10 Ծառայություններ |
101 Անհատական ծառայություններ |
1013 Կացության և հանրային սննդի կազմակերպում |
բակալավր, մագիստրոս |
լրիվ բեռնվածությամբ, մասնակի բեռնվածությամբ |
|
1014 Սպորտ | ||||
|
1015 Ճանապարհորդություն, զբոսաշրջություն և հանգիստ | ||||
|
103 Անվտանգության ծառայություններ |
1031 Ռազմական գործ և պաշտպանություն |
բակալավր, մագիստրոս, դոկտոր |
լրիվ բեռնվածությամբ, մասնակի բեռնվածությամբ | |
|
1032 Հանրային անվտանգություն | ||||
|
104 Տրանսպորտային ծառայություններ |
1041 Տրանսպորտային ծառայություններ |
բակալավր, մագիստրոս |
լրիվ բեռնվածությամբ, մասնակի բեռնվածությամբ | |
|
108 Ծառայություններ բնագավառի միջոլորտային ուսումնասիրություններ |
1088 Ծառայություններ բնագավառի միջոլորտային ուսումնասիրություններ |
բակալավր, մագիստրոս դոկտոր |
լրիվ բեռնվածությամբ, մասնակի բեռնվածությամբ |
Ծանոթագրություն
1) *Մասնագիտություն՝ սույն որոշման իմաստով պետության կողմից հաստատված բարձրագույն կրթության տիրույթ, որը բնութագրում է շրջանավարտի մասնագիտական գործունեության լայն շրջանակը, տալիս է նրա մասնագիտական զբաղվածության սահմանները և միավորում է մեկ կամ մի քանի կրթական ծրագիր։
2) **Կարգավորվող մասնագիտություն՝ ինքնուրույն մասնագիտական գործունեություն ծավալելու համար օրենսդրությամբ սահմանված կարգով և չափանիշներին համապատասխան՝ հետավարտական լրացուցիչ ուսումնառության պահանջներ և աշխատանքի փորձառություն պահանջող մասնագիտություն:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
25.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունիսի 2026 թվական: