ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 2026 թվականի N 913-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 86-Ն որոշման՝
1) նախաբանից հանել «12-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերի,» բառերը.
2) N 3 հավելվածի N 4 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
3) N 4 հավելվածում՝
ա. 3-րդ կետում «եկամտային հարկի և սոցիալական վճարի» բառերը փոխարինել «եկամտային հարկի, սոցիալական վճարի և դրոշմանիշային վճարի» բառերով, իսկ «հաշվեգրված (աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի դեպքում վճարված) են եկամուտներ» բառերը փոխարինել «հաշվեգրված (աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի դեպքում վճարված) եկամուտներից հաշվարկվել են դրոշմանիշային վճարներ» բառերով,
բ. 4-րդ կետում «եկամտային հարկի և սոցիալական վճարի» բառերը փոխարինել «եկամտային հարկի, սոցիալական վճարի և դրոշմանիշային վճարի» բառերով,
գ. 4.1-ին կետում «եկամտային հարկի տարեկան հաշվարկի» բառերը փոխարինել «եկամտային հարկի, սոցիալական վճարի և դրոշմանիշային վճարի տարեկան հաշվարկի (հայտարարագրի)» բառերով,
դ. 5-րդ կետում «Շահութահարկի հաշվարկի և (կամ) շրջանառության հարկի հաշվարկի և (կամ) միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության» բառերը փոխարինել «Անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական և դրոշմանիշային վճարների հաշվարկի կամ միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության և դրոշմանիշային վճարի» բառերով,
ե. 7-րդ կետում «3-րդ, 4-րդ, 4.1-ին, 5-րդ և 6-րդ» բառերը փոխարինել «3-րդ, 4-րդ, 4.1-ին և 5-րդ» բառերով, իսկ «Ընդարձակ նշման լեզվի (XML) ձևաչափով» բառերը փոխարինել «ինքնաշխատ համակարգի միջոցով» բառերով,
զ. 8-րդ կետում «4.1-ին, 5-րդ և 6-րդ» բառերը փոխարինել «4.1-ին և 5-րդ» բառերով.
4) N 5 հավելվածում՝
ա. 2-րդ կետը «(այսուհետ` վճարող)» բառերից հետո լրացնել «, իսկ սույն կարգի 6-րդ կետում նշված դեպքերում՝ նույն կետում նշված անձանց» բառերով,
բ. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով՝
«Դիմումը հարկային մարմին է ներկայացվում էլեկտրոնային եղանակով՝ բացառությամբ սույն կարգի 8-րդ կետով սահմանված դեպքերի։ Սույն կարգի 6-րդ կետում չնշված դեպքերում հարկ վճարողներին դրոշմանիշային վճարների պարտավորությունների սահմանված չափից ավելի վճարված գումարների վերադարձն իրականացվում է իրենց անվամբ բացված բանկային հաշիվներին։»,
գ. 2.1-ին կետում «Անհատ ձեռնարկատերերի և նոտարների» բառերը փոխարինել «Վճարողի» բառով,
դ. 2.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝
«Հատուցման հիմնադրամը դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարները համապատասխան գանձապետական հաշվեհամարին փոխանցելուց հետո փոխանցված գումարի վերաբերյալ տվյալը հարկային մարմնի հետ փոխհամաձայնեցված կարգով, ինքնաշխատ էլեկտրոնային եղանակով տրամադրում է հարկային մարմնին՝ դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարները վերահաշվարկելու համար։»,
ե. 2.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2.2. Հատուցման հիմնադրամը սույն կարգի 2․1-ին կետում նշված անձանց կողմից վճարված դրոշմանիշային վճարները Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված կարգով վերադարձրած լինելու դեպքում դրա մասին տեղեկատվությունը սույն կարգի 2․1-ին կետում նշված ժամկետում, կարգով և եղանակով տրամադրում է հարկային մարմնին՝ դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարները վերահաշվարկելու համար։ Սույն կետում նշված դեպքում, եթե ֆիզիկական անձը հաշվետու տարվա եկամուտներից դրոշմանիշային վճարներ է վճարել ինչպես ինքնուրույն, այնպես էլ հարկային գործակալի միջոցով, և դրոշմանիշային վճարները վերադարձվել են մասնակի, ապա համարվում է, որ դիմումի հիման վրա սահմանված կարգով նախ վերադարձվել են ֆիզիկական անձի կողմից ինքնուրույն հաշվետու տարվա եկամուտներից հաշվարկված և վճարված դրոշմանիշային վճարները: Ընդ որում՝ դրոշմանիշային վճարներն ինքնուրույն վճարողների դեպքում նախ համարվում են վերադարձված որպես անհատ ձեռնարկատեր կամ նոտար վճարված դրոշմանիշային վճարները, այնուհետև՝ որպես հարկային գործակալ չհանդիսացողից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ վճարված դրոշմանիշային վճարները, որից հետո՝ որպես Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված պայմանագրերի դրույթների համաձայն՝ հարկային գործակալի պարտավորությունից ազատված անձից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ վճարված դրոշմանիշային վճարները։»,
զ. 4-րդ կետը «հարկային մարմնում առկա» բառերից հետո լրացնել «կամ հատուցման հիմնադրամից ստացված» բառերով,
է. 5-8-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5. Դրոշմանիշային վճարների պարտավորությունների սահմանված չափից ավելի վճարված գումարները վերադարձվում են դիմումատուին սույն կարգի 2-րդ կետում նշված դիմումն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Դրոշմանիշային վճարների գումարների վերադարձն իրականացնում է գանձապետարանը՝ գումարը փոխանցելով վճարողի բանկային հաշվին՝ բացառությամբ սույն կարգի 6-րդ կետում նշված դեպքերի։
6. Դրոշմանիշային վճարների գումարների վերադարձը հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված՝ իր բանկային հաշվից տարբերվող այլ հաշվին իրականացվում է հետևյալ դեպքերում՝
1) բանկային հաշիվներ չունեցող կազմակերպություններին գումարների վերադարձն իրականացվում է՝
ա․ կազմակերպությունների վերակազմակերպման դեպքում՝ իրավահաջորդ կազմակերպության բանկային հաշվին,
բ․ լուծարված կազմակերպությունների դեպքում՝ կազմակերպության նախկին մասնակցի բանկային հաշվին՝ մյուս նախկին մասնակիցների համաձայնությամբ (եթե առկա են մեկից ավելի նախկին մասնակիցներ),
գ․ լուծարված պետական կառավարման համակարգի մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնադրամների, հասարակական կազմակերպությունների դեպքում՝ համապատասխան գանձապետական հաշիվներին.
դ. հաշվառումից հանված՝ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների դեպքում՝ դրանց հիմնադրի կամ հիմնադրի կողմից լիազորված անձի բանկային հաշվին՝ մյուս հիմնադիրների համաձայնությամբ (եթե առկա են մեկից ավելի հիմնադիրներ).
2) անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի մահվան դեպքում՝ ժառանգի անձնագրային տվյալներով բացված բանկային հաշվին՝ մյուս ժառանգների համաձայնությամբ (եթե առկա են մեկից ավելի ժառանգներ).
3) բանկային հաշիվներ չունեցող հաշվառումից հանված անհատ ձեռնարկատերերին և պաշտոնից ազատված նոտարներին գումարների վերադարձն իրականացվում է վերջիններիս՝ որպես ֆիզիկական անձ, անձնագրային տվյալներով բացված բանկային հաշիվներին.
4) պետական ոչ առևտրային կազմակերպություններին և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին գումարների վերադարձը կարող է իրականացվել նաև նրանց գանձապետական հաշիվներին։
7. Դրոշմանիշային վճարների գումարները վերադարձվում են սույն կարգի 6-րդ կետին համապատասխան այդ գումարներն ստանալու իրավասություն ունեցող անձանց՝ նրանց կողմից հարկային մարմին ներկայացված՝ սույն կարգի 2-րդ կետում նշված դիմումի հիման վրա՝ բացառությամբ սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունում նշված դեպքի։
8. Սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ» և «դ» պարբերություններում և 2-րդ ենթակետում նշված դեպքերում սույն կարգի 2-րդ կետում նշված դիմումը հարկային մարմին է ներկայացվում թղթային տարբերակով, և դիմումին կից ներկայացվում են նաև իրավահաջորդությունը, նախկին մասնակից, հիմնադիր (ոչ ռեզիդենտ կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների դեպքում՝ դրանց հիմնադիր կամ հիմնադրի կողմից լիազորված անձ) հանդիսանալու փաստը, մեկից ավելի նախկին մասնակիցների, հիմնադիրների առկայության դեպքում՝ մյուս նախկին մասնակիցների, հիմնադիրների համաձայնությունը հավաստող, ժառանգությունը և անձի նույնականացումը հավաստող, մեկից ավելի ժառանգների առկայության դեպքում՝ մյուս ժառանգների համաձայնությունը հավաստող համապատասխան փաստաթղթերը, ինչպես նաև բանկի կողմից տրված տեղեկանք, որը կհավաստի, որ ներկայացված բանկային հաշիվը պատկանում է դիմումատուին։»,
ը. լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ և 10-րդ կետերով՝
«9. Էլեկտրոնային տարբերակով ներկայացված դիմումում նշված հաշվի՝ ֆիզիկական անձ հանդիսացող դիմումատուին պատկանելիության և վավերականության հավաստման նպատակով հարկային մարմինն առցանց եղանակով (WEB ծառայության միջոցով) հարցում է կատարում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ։
10․ Էլեկտրոնային տարբերակով ներկայացված դիմումում նշված հաշվի՝ դիմումատուին պատկանելիության և վավերականության հավաստման նպատակով սույն կարգի 6-րդ կետի 4-րդ ենթակետում նշված դեպքում հարկային մարմինը հարցում է կատարում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն։»,
թ. ԴՎ N 1 ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի,
ժ. ԴՎ NN 2 և 3 ձևերն ուժը կորցրած ճանաչել։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից՝ բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի «ա», «բ» և «է»-«ժ» պարբերությունների։
3. Սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի «ա», «բ» և «է»-«ժ» պարբերություններն ուժի մեջ են մտնում 2027 թվականի հունվարի 1-ից։
4. Սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի «ա»-«դ» պարբերությունների և 1-ին կետի 4-րդ ենթակետի «գ»-«ե» պարբերությունների գործողությունը տարածվում է 2026 թվականի հուլիսի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների վրա։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
25.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2026 թվականի հունիսի 25-ի N 913-Ն որոշման |
«Ձև N 4
|
___ ______ 20 թ. |
N _________ |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ԱՆՁԻ ՎՃԱՐԱԾ (ԱՆՁԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ՊԱՀԱԾ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՓՈԽԱՆՑԱԾ) ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ
Սույն տեղեկանքը տրվում է______________________________________________
______________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայությունների
համարանիշը (կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը))
առ այն, որ 20 թ-ի եկամուտներից հարկային գործակալի միջոցով վճարած դրոշմանիշային վճարի ընդհանուր գումարը կազմում է
|
______________________ (թվերով և տառերով) |
դրամ, որից ըստ ամիսների՝ |
|
Ամիսը | |||||||||||
|
I |
II |
III |
IV |
V |
VI |
VII |
VIII |
IX |
X |
XI |
XII |
Տեղեկանքը տրվում է ներկայացնելու Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ:
____________________________________________________________________
(համապատասխան պետական մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավար)
____________________________________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
Կ.Տ.»:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
25.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2026 թվականի հունիսի 25-ի N 913-Ն որոշման |
«Ձև ԴՎ N 1
|
Դ Ի Մ ՈՒ Մ ՎՃԱՐՈՂԻ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱՓԻՑ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ |
Փաստաթղթի հերթական համարը | |||||||
|
(լրացվում է հաշվառման վայրի հարկային մարմնի կողմից) | ||||||||
|
1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
||||||||
|
2. Հարկ վճարողի անվանումը կամ անունը, ազգանունը |
||||||||
|
3. Հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) |
||||||||
|
4. Հարկ վճարողի գտնվելու (բնակության) վայրը |
||||||||
|
5. Հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը |
||||||||
Խնդրում եմ սահմանված չափից ավելի վճարված դրոշմանիշային վճարի գումարի մնացորդից վերադարձնել՝
|
NN ը/կ |
Բանկի անվա-նումը, որին պետք է փոխանցել վերա- դարձման ենթակա գումարը |
Բանկային հաշվի համարը, որին պետք է փոխանցել վերա- դարձման ենթակա գումարը |
Ֆիզիկական անձի անձնագրային տվյալները |
Իրավահաջորդ կազմա- կերպության տվյալները |
Կազմա- կերպության մասնակից կազմա- կերպության տվյալները |
Վերա- դարձման ենթակա գումարը (դրամ) | |||||
|
-1- |
-2- |
-3- |
-4- |
-5- |
-6- |
-7- | |||||
|
|
|
|
Անունը, ազգ-անունը, հայր-անունը |
Ծննդյան ամսա-թիվը |
Անձնագրի սերիան և համարը (նույնա- կանացման քարտի համարը) |
Անձնա-գրի (նույնա- կանաց-ման քարտի) տրման ժամկետը և ծած- կագիրը (ում կողմից) |
ՀՎՀՀ |
Անվա-նումը |
ՀՎՀՀ |
Անվա- նումը |
|
|
|
|
|
-4.1- |
-4.2- |
-4.3- |
-4.4- |
-5.1- |
-5.2- |
-6.1- |
-6.2- |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| ||
|
Ընդամենը |
|||||||||||
|
Պատասխանատու անձի |
_____________________________________ (ստորագրությունը, անունը, ազգանունը) |
Վճարողի սահմանված չափից ավելի վճարված դրոշմանիշային վճարի գումարի մնացորդի վերադարձի դիմումի լրացման կարգը
1. 1-ին տողում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).
2. 2-րդ տողում լրացվում է հարկ վճարողի անվանումը: Իրավաբանական անձի դեպքում լրացվում է իրավաբանական անձի անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ «ԱՁ» նշումը, անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ ֆիզիկական անձի անունը, ազգանունը.
3․ 3-րդ տողում լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի ՀԾՀ-ն կամ ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքի համարը.
4. 4-րդ տողում լրացվում է հարկ վճարողի գտնվելու վայրը: Իրավաբանական անձի դեպքում լրացվում է իրավաբանական անձի գտնվելու վայրը, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ բնակության վայրը.
5. 5-րդ տողում լրացվում է հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը.
6․ Կազմակերպությունների վերակազմակերպման, կազմակերպությունների լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի մահվան դեպքերում դիմումի 1-5-րդ տողերում լրացվում են, համապատասխանաբար՝ իրավանախորդ կազմակերպության, լուծարված կազմակերպության, մահացած անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի տվյալները՝ սույն լրացման կարգի 1-5-րդ կետերին համապատասխան.
7. Աղյուսակի 1-ին սյունակում լրացվում է տողի հերթական համարը.
8. Աղյուսակի 2-րդ սյունակում լրացվում է այն բանկի անվանումը, որին պետք է փոխանցել հարկ վճարողին, ֆիզիկական անձին վերադարձման ենթակա գումարը.
9. Աղյուսակի 3-րդ սյունակում լրացվում է այն բանկային հաշվի համարը, որին պետք է փոխանցել հարկ վճարողին, ֆիզիկական անձին վերադարձման ենթակա գումարը.
10. Աղյուսակի 4-րդ սյունակում լրացվում են այն ֆիզիկական անձի անձնագրային տվյալները, որին պետք է փոխանցվի սահմանված չափից ավելի վճարված դրոշմանիշային վճարից վերադարձման ենթակա գումարը: Սյունակը լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի մահվան դեպքում գումարները ժառանգին վերադարձնելու, բանկային հաշիվներ չունեցող հաշվառումից հանված անհատ ձեռնարկատերերին և պաշտոնից ազատված նոտարներին գումարները վերադարձնելու, բանկային հաշիվներ չունեցող՝ լուծարված կազմակերպության մասնակից ֆիզիկական անձին վերադարձնելու դեպքերում.
11. Աղյուսակի 4.1-ին ենթասյունակում լրացվում են ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը.
12. Աղյուսակի 4.2-րդ ենթասյունակում լրացվում է ֆիզիկական անձի ծննդյան ամսաթիվը՝ օրը, ամիսը, տարին.
13. Աղյուսակի 4.3-րդ ենթասյունակում լրացվում են ֆիզիկական անձի անձնագրի սերիան և համարը (նույնականացման քարտի դեպքում՝ քարտի համարը).
14. Աղյուսակի 4.4-րդ ենթասյունակում լրացվում են ֆիզիկական անձի անձնագրի (նույնականացման քարտի) տրման ժամկետը և ծածկագիրը (ում կողմից).
15. Աղյուսակի 5-րդ սյունակում լրացվում են բանկային հաշիվներ չունեցող՝ վերակազմակերպված կազմակերպության իրավահաջորդ կազմակերպության տվյալները, որին պետք է փոխանցվի սահմանված չափից ավելի վճարված դրոշմանիշային վճարից վերադարձման ենթակա գումարը.
16. Աղյուսակի 5.1-ին ենթասյունակում լրացվում է իրավահաջորդ կազմակերպության ՀՎՀՀ-ն,
17. Աղյուսակի 5.2-րդ ենթասյունակում լրացվում է իրավահաջորդ կազմակերպության անվանումը.
18. Աղյուսակի 6-րդ սյունակում լրացվում են բանկային հաշիվներ չունեցող՝ լուծարված կազմակերպության մասնակից կազմակերպության տվյալները, որին պետք է փոխանցվի միասնական հաշվից վերադարձման ենթակա գումարը.
19. Աղյուսակի 6.1-ին ենթասյունակում լրացվում է մասնակից կազմակերպության ՀՎՀՀ-ն.
20. Աղյուսակի 6.2-րդ ենթասյունակում լրացվում է մասնակից կազմակերպության անվանումը.
21. Աղյուսակի 7-րդ սյունակում լրացվում է հարկ վճարողին վերադարձման ենթակա գումարի չափը.
22. Աղյուսակի «Ընդամենը» տողում լրացվում է աղյուսակի 7-րդ սյունակում լրացված գումարների հանրագումարը.
23. Դիմումի «Պատասխանատու անձի» տողում լրացվում են դիմումը ներկայացնող հարկ վճարողի պատասխանատու անձի ստորագրությունը, անունը, ազգանունը:»։
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
25.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունիսի 2026 թվական: