ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հունիսի 18-ին
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի 29-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասի «1-3-րդ» բառերը փոխարինել «1-ին և 2-րդ» բառերով, իսկ նույն մասը «հիմքերով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև 3-րդ կետով նախատեսված՝ վարելու իրավունքից զրկելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կամ օտարերկրյա պետության իրավասու այլ մարմնի՝ ուժի մեջ մտած ակտի հիմքով» բառերով․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով․
«5. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված՝ վարելու իրավունքից զրկելու մասին Հայաստանի Հանրապետության իրավասու այլ մարմնի (ոստիկանության)՝ ուժի մեջ մտած ակտի հիմքով դադարեցված՝ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տրված վարելու իրավունքը, վարելու իրավունքը դադարելու հիմքը վերանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, դիմելու դեպքում, մեկ անգամ վերականգնվում է առանց որակավորման քննություններ հանձնելու՝ օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ, և սահմանվում է փորձաշրջան՝ մեկ տարի ժամկետով, իսկ երկրորդ կամ հաջորդ անգամները՝ որակավորման քննություններ հանձնելուց հետո:»։
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2․ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված՝ վարելու իրավունքից զրկելու մասին Հայաստանի Հանրապետության իրավասու այլ մարմնի (ոստիկանության)՝ 2020 թվականի հունվարի 1-ից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կայացրած ակտի հիմքով դադարեցված՝ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տրված վարելու իրավունքը մեկ անգամ վերականգնվում է առանց որակավորման քննություններ հանձնելու՝ օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ, և սահմանվում է փորձաշրջան՝ մեկ տարի ժամկետով՝
1) սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, դիմելու դեպքում, եթե վարելու իրավունքը դադարելու հիմքը վերացել է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը․
2) վարելու իրավունքը դադարելու հիմքը վերանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, դիմելու դեպքում, եթե վարելու իրավունքը դադարելու հիմքը վերացել է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո։
3․ Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 29-րդ հոդվածով լրացվող 5-րդ մասով նախատեսված կարգավորումները չեն տարածվում սույն հոդվածի 2-րդ մասի հիմքով վարելու իրավունքը վերականգնած անձանց վրա։
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հունիսի 25 Երևան ՀՕ-241-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2026 թվական: