ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 2026 թվականի N 926-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և Հայաստանի Հանրապետության առանձին բնակավայրերի ցանկերը հաստատելու, ինչպես նաև միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 710-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) N 1 հավելվածը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին կետով՝
«7.1. Եթե դիմում-հայտարարության մեջ ներառված ընտանիքի ամուսնալուծված անդամը դիմելու պահին ունի անչափահաս երեխա (երեխաներ), ապա երեխան (երեխաները) համարվում է (են) այն ծնողի ընտանիքի միավորի պարտադիր անդամը (անդամները), որի հետ դատարանի որոշմամբ ապրում է (են) երեխան (երեխաները)։ Դատարանի որոշման բացակայության դեպքում երեխան (երեխաները) համարվում է (են) մոր ընտանիքի միավորի պարտադիր անդամ (անդամներ), և հայրը կարող է դիմում-հայտարարության մեջ ներառվել առանց այդ երեխայի (երեխաների)։»։
2) N 1 հավելվածի 10-րդ կետի 5-րդ ենթակետում «0 տոկոս է» բառերը փոխարինել «կազմում է հավաստագրով հասանելիք գումարի 20 տոկոսը, որը վճարում է պետությունը» բառերով.
3) N 1 հավելվածի 11.1-ին կետում «ծրագրային վարկերի դեպքում կազմում է 11%» բառերը փոխարինել «ծրագրային վարկերի դեպքում կազմում է տվյալ ծրագրային վարկի տրամադրման պահին վերաֆինանսավորող կազմակերպության կողմից սահմանված վերաֆինանսավորման տոկոսադրույքի չափով՝ ավելացված առավելագույնը 2 տոկոսային կետով, սակայն ոչ ավելի, քան 13%» բառերով.
4) N 1 հավելվածի 11.1-ին կետի 2-րդ ենթակետից հանել «լողացող/» և «՝ վարկի տրամադրման պահին» բառերը.
5) N 1 հավելվածի 11.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«11.2. Հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքով վարկավորման դեպքում վարկավորման տոկոսադրույքը վարկի տրամադրման պահին հաջորդող 36 ամսվա ընթացքում մնում է անփոփոխ, իսկ 37-րդ ամսից սկսած այն փոփոխվում է Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի +/- 1%-ից ավելի փոփոխության դեպքում (վարկային պայմանագրի համաձայն՝ տվյալ պահին գործող վարկի տոկոսադրույքի հիմքում դրված՝ Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի նկատմամբ)։ Հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքի փոփոխությունը կարող է իրականացվել տարեկան երկու անգամ՝ ապրիլ և հոկտեմբեր ամիսներին։ Վարկային պայմանագրի գործողության ընթացքում վարկի տոկոսադրույքը վարկի տրամադրման պահին սահմանված տոկոսադրույքի համեմատ չի կարող բարձրանալ կամ իջնել ավելի քան 4 տոկոսային կետով։».
6) N 1 հավելվածի 13-րդ կետի 2-րդ ենթակետը «վերանորոգում» բառից հետո լրացնել «, ինչպես նաև անհատական բնակելի տան վերակառուցում և տնամերձ հողամասի կառուցապատում» բառերով.
7) N 1 հավելվածը 13.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13.2-րդ և 13.3-րդ կետերով՝
«13.2. Սույն հավելվածի 13-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված սահմանաչափի շրջանակում վերանորոգման նպատակով գործընկեր ֆինանսական կազմակերպությունները կարող են տրամադրել մեկից ավելի վերանորոգման վարկեր։»․
«13.3. Հավաստագիրն իրացրած ընտանիքի՝ հավաստագրում չներառված մեկ կամ երկու անդամներն իրենց չիրացրած հավաստագրերը կարող են միավորել այդ ընտանիքի հավաստագրի հետ։ Այս դեպքում աջակցության գումարը կարող է իրացվել որպես դրական մնացորդ սույն հավելվածի 13-րդ կետով սահմանված ուղղություններով և սահմանաչափերով։».
8) N 1 հավելվածը 15-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15.1-ին կետով՝
«15.1. Ծրագրով նախատեսված աջակցության դադարեցման և գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետությանը փոխանցվելու դեպքում պետությունն ապահովում է տվյալ գույքի ձեռքբերման կամ կառուցման նպատակով տրամադրված հիփոթեքային վարկից բխող՝ գործընկեր ֆինանսական կազմակերպության նկատմամբ առկա չմարված պարտավորությունների մարումը։ Եթե այդ պարտավորությունները չեն գերազանցում շահառու ընտանիքին ծրագրով հասանելիք պետական աջակցության ընդհանուր չափը, դրանք մարվում են նշված աջակցության չափի շրջանակում։ Եթե այդ պարտավորությունները գերազանցում են նշված աջակցության չափը, ապա գերազանցող մասով գործընկեր ֆինանսական կազմակերպության պահանջը մարվում է պետության կողմից կամ պետության սեփականություն դարձած գույքի իրացումից ստացված միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Գույքի իրացումից ստացված միջոցների մնացորդը, գործընկեր ֆինանսական կազմակերպության պահանջը բավարարելուց հետո մնում է պետությանը։».
9) N 1 հավելվածը 16-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16.1-ին կետով՝
10) «16.1. Տրամադրվող ֆինանսական աջակցությունը, այդ թվում՝ 100 տոկոսով սուբսիդավորվող հիփոթեքային վարկով ձեռք բերված կամ կառուցված անշարժ գույքը հիփոթեքային վարկի գործողության ընթացքում չի կարող արգելադրվել, բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի այլ պարտավորությունների դիմաց:»․
11) N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
12) N 5 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունը «19-ի դրությամբ» բառերից հետո լրացնել «բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույք կամ» բառերով.
13) N 5 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության մեջ «.» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով.
14) N 5 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետը «բ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «գ» պարբերությամբ՝
«գ. 2023 թվականի սեպտեմբերի 19-ի կամ դիմելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում սեփականության կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույքի կամ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունքի վերաբերյալ փաստաթղթեր, որոնք վկայում են այն մասին, որ դիմում-հայտարարության մեջ ներառված ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով բնակելի մակերեսը չի գերազանցում 12 քառ. մետրը.».
15) N 5 հավելվածի 9-րդ կետում ««ա» և «բ»» բառերը փոխարինել ««ա», «բ» և «գ»» բառերով.
16) N 5 հավելվածի 9-րդ կետի 2-րդ ենթակետը «ունեցել է» բառերից հետո լրացնել «բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույք կամ» բառերով, իսկ «անհնարինության» բառից հետո՝ «կամ այլ հիմնավոր» բառերով.
17) N 5 հավելվածի 9-րդ կետի 2-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
18) N 5 հավելվածի 9-րդ կետը 2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով՝
«3) դիմում-բողոք ներկայացրած անձը (ընտանիքը) 2023 թվականի սեպտեմբերի 19-ի կամ դիմելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում չունի սեփականության կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույք կամ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունք, որի բնակելի մակերեսը դիմում-հայտարարության մեջ ներառված ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով գերազանցում է 12 քառ. մետրը։»։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» N 898-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 3-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերության մեջ «.» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով.
2) 3-րդ կետի 1-ին ենթակետը «ե» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «զ» և «է» պարբերություններով՝
«զ. ամուսնալուծված անձանց դեպքում՝ դատարանի որոշումը (առկայության դեպքում) այն մասին, թե ում հետ պետք է ապրի (ապրեն) երեխան (երեխաները).»,
է. հավաստում այն մասին, որ հավաստագիրն իրացնելուց հետո ընտանիքի՝ հավաստագրում չներառված մեկ կամ երկու անդամներն իրենց չիրացրած հավաստագրերը միավորելու են այդ ընտանիքի հավաստագրի հետ.
3) 3-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերությունը «2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո տեղահանվածների համար» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ 6 տարին չլրացած երեխաների» բառերով.
4) 3-րդ կետի 8-րդ ենթակետը «կնքելուց» բառից հետո լրացնել «առաջ կազմակերպությունը ծառայությանն է տրամադրում այդ պայմանագրով նախատեսված կանխավճարի չափն ու հաշվեհամարը, որին 3 աշխատանքային օրվա ընթացքում ծառայությունը փոխանցում է այդ գումարը։ Կանխավճարը ստանալուց» բառերով.
5) 3-րդ կետի 11-րդ ենթակետը «գրանցված ամուսնության» բառերից հետո լրացնել «կամ ամուսնալուծության, ամուսնալուծված ծնողների դեպքում՝ անչափահաս երեխային (երեխաների) ծնողներից մեկի ընտանիքի միավորի պարտադիր կազմում ներառելու» բառերով.
6) 3-րդ կետի 18-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
7) 3-րդ կետը 18-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19-րդ ենթակետով՝
«19) իրացված հավաստագիրը ենթակա է միավորման որոշման N 1 հավելվածի 6-րդ կետով սահմանված՝ ընտանիքի մեկ կամ երկու անդամների չիրացված հավաստագրի հետ՝ միավորվող հավաստագրերից յուրաքանչյուրում ներառված մեկական չափահաս անձանց համատեղ դիմումի հիման վրա։ Այս դեպքում ծառայությունը դիմումը ստանալու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում միավորում է հավաստագրերը։ Հավաստագրերի միավորման արդյունքում հավաստագիրն իրացրած ընտանիքի դիմում-հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվում է էլեկտրոնային ծանուցում դրական մնացորդի վերաբերյալ, որը կարող է իրացվել որոշման N 1 հավելվածի 13-րդ կետով սահմանված դրական մնացորդի իրացման ուղղություններով։».
8) 3.1-ին կետի 3-րդ ենթակետը «վերանորոգման» բառից հետո լրացնել «, անհատական բնակելի տան վերակառուցման և տնամերձ հողամասի կառուցապատման» բառերով։
3. Սույն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետի գործողությունը տարածվում է 2024 թվականի հունիսի 15-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
26.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի հունիսի 25-ի N 926-Լ որոշման |
|
«Հավելված N 4 ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
2. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդական (հանձնաժողովի քարտուղար)
3. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
4. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
5. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
6. ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ
7. ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
8. ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ
9. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության իրավաբանական բաժնի պետ»։
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
26.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|