ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 574-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ ՌԱԻՍԱ ՄԿՐՏՉՅԱՆԻ (ՍԱՐԳՍՅԱՆԻ) ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով ՝
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի (Սարգսյանի) մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
27.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի N 574-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ ՌԱԻՍԱ ՄԿՐՏՉՅԱՆԻ (ՍԱՐԳՍՅԱՆԻ) ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Ժ. Անդրեասյան | - Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար (հանձնաժողովի նախագահ) | |
| Դ. Դանիելյան | - Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ | |
| Վ. Սիրունյան | - Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ | |
| Ա. Դարբինյան | - Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ | |
| Լ. Նանուշյան | - Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ | |
| Ա. Փամբուխչյան | - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) | |
| Հ. Բաբայան | - Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի հրամանատար, ոստիկանության գեներալ-մայոր | |
| Տ.Անանիա վարդապետ Ծատուրյան |
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ) | |
| Հ. Նազարյան | - «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ) | |
| Ե. Երզնկյան | - Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության էստրադային և սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր | |
| Ծ. Մոսիսյան | - «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի ռեկտորի պաշտոնակատար | |
| Արմինե Սարգսյան | - Ռաիսա Մկրտչյանի դուստր (համաձայնությամբ) | |
| Արմեն Սարգսյան | - Ռաիսա Մկրտչյանի որդի (համաձայնությամբ) |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
27.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |