ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 577-Ա
ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին 2026 թվականի հուլիսի 1-2-ը գործուղել Թուրքիայի Հանրապետություն (Ստամբուլ)՝ «Երկրաշարժերի առողջապահական ազդեցության նվազեցմանն ուղղված առողջապահական համակարգերի պատրաստվածություն և արձագանքում» խորագրով նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով։
2. Անահիտ Ավանեսյանի` Թուրքիայի Հանրապետություն գործուղման օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Անահիտ Ավանեսյանի` Թուրքիայի Հանրապետություն գործուղման ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Թուրքիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
30.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|