ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հունիսի 18-ին
«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մասին» 1996 թվականի հոկտեմբերի 7-ի ՀՕ-80 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.7-րդ հոդվածով.
| «Հոդված 13.7. |
Բանկային գաղտնիքի տրամադրումը սնանկության գործով կառավարչին |
1. Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքով սահմանված դեպքերում բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը սնանկության գործով կառավարչին բանկային գաղտնիքի հրապարակում չի համարվում:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հուլիսի 2 Երևան ՀՕ-262-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հուլիսի 2026 թվական: