ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-253-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.07.2027-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.06.22-2026.07.05 Պաշտոնական հրապարակման օրը 02.07.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
18.06.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.2027

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի հունիսի 18-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են սնանկության գործերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում: Սնանկության գործերի շրջանակում առանձին քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով, եթե այլ բան սահմանված չէ Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքով:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասում ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքով» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 27-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «, բացառությամբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պարտատերերի պահանջների հաստատման կապակցությամբ կայացված որոշումների դեմ ներկայացված բողոքների, որոնք վերաքննիչ դատարանը քննում է կոլեգիալ՝ երեք դատավորի կազմով» բառերը:

 

Հոդված 4. Օրենսգրքի 49-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Սնանկ ճանաչված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց շահերը ներկայացնում է սնանկության կառավարիչը, եթե օրենքով նախատեսված չէ, որ տվյալ դեպքում սնանկ ճանաչված անձը կարող է հանդես գալ ինքնուրույն:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, իսկ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ պարտատերերի պահանջների հաստատման կապակցությամբ կայացված որոշումների դեմ բերված բողոքները՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում» բառերը:

 

Հոդված 6. Օրենսգրքի 380-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 7. Օրենսգրքի 387-րդ հոդվածի 2-րդ մասում ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ պարտատերերի պահանջների հաստատման կապակցությամբ կայացված որոշումների դեմ բերված, ինչպես նաև գնումների» բառերը փոխարինել «Գնումների» բառով:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. հուլիսի 2

Երևան

ՀՕ-253-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հուլիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան