ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-258-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.07.2027-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.06.22-2026.07.05 Պաշտոնական հրապարակման օրը 02.07.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
18.06.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.2027

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի հունիսի 18-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքում (այսուհետ՝ Օրենքի) ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք» և ««Սնանկության մասին» օրենք» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգիրք» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում՝

1) «վճիռների» բառից հետո լրացնել «և եզրափակիչ այլ դատական ակտերի» բառերով.

2) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետով.

 

«գ. կանխարգելիչ վերակառուցման դիմումների համար՝

 

բազային տուրքի 100-ապատիկի չափով»։

 

Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24.1-ին կետով.

«24.1) պարտարերերը՝ Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի 146-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում.»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. հուլիսի 2

Երևան

ՀՕ-258-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հուլիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան