ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 404-Ա
«ՍՊԻՏԱԿ-ՖԵՐՄԵՐ» ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ԱՋԱԿՑՈՂ ԱՍՈՑԻԱՑԻԱ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԼԵՌՆԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՋՐԱՄԲԱՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Սպիտակ-Ֆերմեր» գյուղատնտեսությանը աջակցող ասոցիացիա հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 45,881,400 դրամ ընդհանուր արժողությամբ «Լեռնավան բնակավայրում ջրամբարի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Սպիտակ-Ֆերմեր» գյուղատնտեսությանը աջակցող ասոցիացիա հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 06804407) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Ռաֆֆ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 06958851) 2026 թվականի հունիսի 10-ին կնքված՝ N SF/2026-001 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Լեռնավան բնակավայրում ջրամբարի և հարակից խողովակաշարի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում` 44,915,080 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Բեյքեր Թիլլի Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02586575) 2026 թվականի հունիսի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների մատուցում` 966,320 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Սպիտակ-Ֆերմեր» գյուղատնտեսությանը աջակցող ասոցիացիա հասարակական կազմակերպությունը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
07.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 404-Ա որոշման |
«ԼԵՌՆԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՋՐԱՄԲԱՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
Լոռու մարզի Սպիտակ համայնքի Լեռնավան բնակավայրում կառուցել 10000 մետր խորանարդ ծավալով ջրամբար՝ ապահովելու գյուղատնտեսական նշանակության հողատարծքներին կայուն ոռոգման ջրով, բարելավելու բնակավայրի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը։ |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
Ճապոնիայի կառավարություն՝ ի դեմս Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան 0037, Բաբայան փողոց 23/4) |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
«Սպիտակ-Ֆերմեր» գյուղատնտեսությանը աջակցող ասոցիացիա հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 5/1, ՀՎՀՀ՝ 06804407) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի Լեռնավան բնակավայր, բնագավառը՝ համայնքային զարգացում |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
45,881,400 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնք |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականի հուլիսի 15-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 31-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) Լոռու մարզի Սպիտակ համայնքի Լեռնավան բնակավայրում 10000 մետր խորանարդ ծավալով ջրամբարի կառուցում, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հուլիսի 15-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 44,915,080 դրամի չափով. 2) աուդիտի իրականացում, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հուլիսի 15-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 966,320 դրամի չափով։ |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) Լոռու մարզի Սպիտակ համայնքի Լեռնավան բնակավայրում 10000 մետր խորանարդ ծավալով ջրամբարի և հարակից խողովակաշարի կառուցման աշխատանքների իրականացում՝ 44,915,080 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի. 2) աուդիտորական ծառայությունների ձեռքբերում` 966,320 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում` 966,320 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Լոռու մարզպետի աշխատակազմի և Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի հետ: |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ ծրագրի ընթացքի և արդյունքների մասին: |
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետՏ. Խաչատրյան
|
07.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|