ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 403-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանի բնության պետական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 11,025,000 դրամ արժողությամբ «Հայաստանի բնության պետական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կրթական ենթակառուցվածքների արդիականացում և բնապահպանական կրթության հանրային իրազեկվածության բարձրացմանը ուղղված միջոցառումներին աջակցում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Հայաստանի բնության պետական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
07.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 403-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒՄ»
|
1. |
Ծրագրի նպատակը |
«Հայաստանի բնության պետական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կրթական ենթակառուցվածքների արդիականացման, բնապահպանական կրթության հանրային իրազեկվածության բարձրացման և Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ բնապահպանական կրթության զարգացմանն ուղղված ծրագրերի և միջոցառումների իրականացմանը աջակցություն։ |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից |
|
3. |
Բարեգործը |
Կովկասի Բնության Հիմնադրամ (Ֆրիդրիխ Էբերտ Անլաժ 36, 60325, Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա) |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստանի բնության պետական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն, ՀՎՀՀ՝ 02519651 |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Տիգրան Մեծի 34, բնագավառը՝ շրջակա միջավայրի պահպանություն |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
11,025,000 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետություն |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականի հուլիսի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը: |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Հայաստանի բնության պետական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև 2026 թվականի մարտի 16-ին կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2026 թվականի ծրագիր` 2026 թվականի հուլիսի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար - 11,025,000 դրամ, այդ թվում` ա. ընդhանուր բնույթի այլ ծառայությունների ձեռքբերում (3-4 եռամսյակ) - 600,000 դրամ, բ. շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում (3-4 եռամսյակ) - 5,600,000 դրամ, գ. գրասենյակային նյութերի ձեռքբերում (3-4 եռամսյակ) - 160,000 դրամ, դ. վարչական սարքավորումների ձեռքբերում (3-4 եռամսյակ) - 4,665,000 դրամ: |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) ընդhանուր բնույթի այլ ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 600,000 դրամ, այդ թվում` ա. նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում - 454,400 դրամ, բ. տեխնիկական հսկողության ծառայություններ - 112,000 դրամ, գ. հեղինակային հսկողության ծառայություններ - 33,600 դրամ. 2) շենքերի և կառույցների ընթացիկ նորոգման և պահպանման ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 5,600,000 դրամ. 3) գրասենյակային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 160,000 դրամ, այդ թվում` ա. գրասենյակային նյութեր - 160,000 դրամ. 4) վարչական սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 4,665,000 դրամ, այդ թվում` ա. էլեկտրոնային գրատախտակներ - 1,000,000 դրամ, բ. դյուրակիր համակարգիչներ - 330,000 դրամ, գ. համակարգիչ ամբողջը մեկում - 800,000 դրամ, դ. տպիչ սարք, բազմաֆունկցիոնալ - 200,000 դրամ, ե. պրոյեկտորներ - 200,000 դրամ, զ. աթոռ՝ փափուկ - 200,000 դրամ, է. աթոռ՝ գրասենյակային - 73,000 դրամ, ը. բազկաթոռներ - 240,000 դրամ, թ. գրասեղաններ - 120,000 դրամ, ժ. սեղաններ - 130,000 դրամ, ի. գրապահարաններ - 270,000 դրամ լ. դարակներով պահարաններ - 990,000 դրամ, խ. դեկորատիվ բարձեր - 112,000 դրամ: |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Շրջակա միջավայրի նախարարություն: |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, Շրջակա միջավայրի նախարարությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
07.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|