ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 408-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Եվրոպայի բասկետբոլի ֆեդերացիայի ֆինանսավորմամբ «Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված 500 հատ մարզաշապիկի (405 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 161,725 դրամ, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում) ներմուծման և Հայաստանի Հանրապետության մարզական բասկետբոլի ակումբներին անհատույց բաշխման (ցանկը՝ համաձայն հավելվածի) ծրագիրը:
2. «Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն և բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
07.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 408-Ա որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՆՈՐ ՄԱՐԶԱՇԱՊԻԿՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ
|
NN ը/կ |
Ստացողը |
Ապրանքի անվանումը |
Չափի միավորը (հատ) |
Միավորի արժեքը (ԱՄՆ-ի դոլար) |
Ընդհանուր արժեքը (ԱՄՆ-ի դոլար) |
|
1. |
«Արթիկ» բասկետբոլային ակումբ |
մարզաշապիկ |
45 |
0.81 |
36.45 |
|
2. |
«ՀԱԹ» բասկետբոլային ակումբ |
մարզաշապիկ |
60 |
0.81 |
48.60 |
|
3. |
«Պատրիոտ» բասկետբոլային ակումբ |
մարզաշապիկ |
45 |
0.81 |
36.45 |
|
4. |
«Աջափնյակ» բասկետբոլային ակումբ |
մարզաշապիկ |
60 |
0.81 |
48.60 |
|
5. |
«ԽՄՕՄՄ» բասկետբոլային ակումբ |
մարզաշապիկ |
45 |
0.81 |
36.45 |
|
6. |
«Միրաք» բասկետբոլային ակումբ |
մարզաշապիկ |
45 |
0.81 |
36.45 |
|
7. |
«Արաբկիր» բասկետբոլային ակումբ |
մարզաշապիկ |
60 |
0.81 |
48.60 |
|
8. |
«Շենգավիթ» բասկետբոլային ակումբ |
մարզաշապիկ |
60 |
0.81 |
48.60 |
|
9. |
«Կիլիկիա» բասկետբոլային ակումբ |
մարզաշապիկ |
80 |
0.81 |
64.80 |
|
Ընդամենը |
405.00 |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
07.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |