ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 408-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 408-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Եվրոպայի բասկետբոլի ֆեդերացիայի ֆինանսավորմամբ «Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված 500 հատ մարզաշապիկի (405 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 161,725 դրամ, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում) ներմուծման և Հայաստանի Հանրապետության մարզական բասկետբոլի ակումբներին անհատույց բաշխման (ցանկը՝ համաձայն հավելվածի) ծրագիրը:

2. «Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն և բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

07.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 408-Ա որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՆՈՐ ՄԱՐԶԱՇԱՊԻԿՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ

 

NN

ը/կ

Ստացողը

Ապրանքի անվանումը

Չափի միավորը (հատ)

Միավորի արժեքը (ԱՄՆ-ի

դոլար)

Ընդհանուր արժեքը (ԱՄՆ-ի

դոլար)

1.

«Արթիկ» բասկետբոլային ակումբ

մարզաշապիկ

45

0.81

36.45

2.

«ՀԱԹ» բասկետբոլային ակումբ

մարզաշապիկ

60

0.81

48.60

3.

«Պատրիոտ» բասկետբոլային ակումբ

մարզաշապիկ

45

0.81

36.45

4.

«Աջափնյակ» բասկետբոլային ակումբ

մարզաշապիկ

60

0.81

48.60

5.

«ԽՄՕՄՄ» բասկետբոլային ակումբ

մարզաշապիկ

45

0.81

36.45

6.

«Միրաք» բասկետբոլային ակումբ

մարզաշապիկ

45

0.81

36.45

7.

«Արաբկիր» բասկետբոլային ակումբ

մարզաշապիկ

60

0.81

48.60

8.

«Շենգավիթ» բասկետբոլային ակումբ

մարզաշապիկ

60

0.81

48.60

9.

«Կիլիկիա» բասկետբոլային ակումբ

մարզաշապիկ

80

0.81

64.80

 

Ընդամենը

     

405.00


Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

07.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան