ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 675-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 405-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 405-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 675-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Մայֆորեսթ. ԷյԷմ» բնապահպանական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 02699418) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2025 թվականի հոկտեմբերի 17-ի «Մայֆորեսթ. ԷյԷմ» բնապահպանական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Անտառապատում և անտառվերականգնում Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերում» ծրագրի մասին» N 675-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) Թամարա Խառատյան Վանիկի ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ՝ 80462322) 2026 թվականի հունիսի 1-ին կնքված N ԻՄԱՆՏԱՌ-ՄԱԱՊՁԲ-2026/1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է պաշտպանիչ ակնոցների, յուղի, խոտհնձիչ մեքենաների և խոտհնձիչ մեքենայի մասերի ձեռքբերում՝ 599,580 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) Թամարա Խառատյան Վանիկի ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ՝ 80462322) 2026 թվականի հունիսի 1-ին կնքված N ԻՄԱՆՏԱՌ-ՄԱԱՊՁԲ-2026/2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է անձրևանոցի և թորխի ձեռքբերում` 349,630 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

07.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ