ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 618-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2026 թվականի մայիսի 15-ի N 439-Ա որոշման կատարման ընթացքի և այդ կապակցությամբ զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած նյութերի վերաբերյալ համապարփակ ուսումնասիրություն կատարելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ՝ հետևյալ կազմով՝
1) Արմենակ Խաչատրյան – Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար).
2) Ավագ Ավանեսյան Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ.
3) Հայկ Կեսոյան – Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ.
4) Սերգեյ Թաշչյան – Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ.
5) Դավիթ Այվազյան - Պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ:
2. Աշխատանքային խմբին՝ մինչև 2026 թվականի հուլիսի 30-ը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված ուսումնասիրության վերջնական արդյունքները:
3. Ընդունել ի գիտություն, որ աշխատանքային խումբը սույն որոշման 1-ին կետում նշված ուսումնասիրության կատարման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ պետական կառավարման համակարգի մարմիններից կարող է պահանջել և ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ, կատարել հարցումներ, ինչպես նաև աշխատանքային խմբի քննարկումներին հրավիրել պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացուցիչների, փորձագետների:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարին, Կոտայքի մարզպետին՝ ապահովել աշխատանքային խմբի քննարկմանը հրավիրված պաշտոնատար անձանց մասնակցությունը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
08.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|