ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1008-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հուլիսի 2026 թվականի N 1008-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ հոդվածի 5-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 2 միավոր անշարժ գույքը հետ վերցնել Պետական եկամուտների կոմիտեից և ամրացնել Կադաստրի կոմիտեին՝ համաձայն հավելվածի։

2. Պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, իրականացնել սույն որոշման հավելվածում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:

3. Սույն որոշման հավելվածում նշված 2 միավոր անշարժ գույքի չափագրման, պետական գրանցման և դրանց հետ կապված ֆինանսական ծախսերը ենթակա են իրականացման Կադաստրի կոմիտեի միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

09.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

հուլիսի 9-ի N 1008-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՑ ՀԵՏ ՎԵՐՑՎՈՂ ԵՎ ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ

 

NN

ը/կ

Անշարժ գույքի հասցեն

Շենք շինության մակերեսը (քառ. մ)

Հողամասի մակերեսը (հա)

Հարկը

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի

համարը

Սկզբնական արժեքը (ՀՀ դրամ)

1.

ՀՀ Արարատի մարզ, քաղաք Արտաշատ, Օգոստոսի 23-ի

փողոց, թիվ 83

92,4

-

2

22.04.2009 թ.

թիվ 2183708

 

2.

ՀՀ, Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Անկախության փողոց, թիվ 12

60,75

-

1

12022015-11-0005

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

 

09.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ