ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1023-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հուլիսի 2026 թվականի N 1023-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը, 30-րդ հոդվածի 1-ին մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող քաղաք Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պողոտա 26 հասցեում գտնվող 3,564.99 քառ. մետր մակերեսով պատրաստի դեղամիջոցների արտադրամասը և 425.7 քառ. մետր մակերեսով ուսումնական մասնաշենքը (2020 թվականի հունվարի 13-ին տրամադրված սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 13012020-01-0179 վկայականից՝ 01-012-0301-0141-015 և 01-012-0301-0141-014 ծածկագրեր, այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից (գրանցման համար՝ 222.210.00821/2007-10-22, այսուհետ՝ կազմակերպություն) և անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին (գրանցման համար՝ 222.160.1199866/2021-10-14, այսուհետ՝ հիմնադրամ):

2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող քաղաք Երևան, Կառավարական տուն 3 հասցեում գտնվող շենքի 1-ին և 2-րդ հարկերից 1826,2 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (որից՝ 1-ին հարկից 1290,6 քառ. մետր, 2-րդ հարկից 535,6 քառ. մետր, այսուհետ՝ տարածք) հետ վերցնել հիմնադրամից:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել 2017 թվականի հունիսի 13-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 58/0017 պայմանագրում սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություններ կատարելու վերաբերյալ համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և դրանից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և դրանից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին.

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում հիմնադրամի հետ լուծել 2021 թվականի հունիսի 3-ին կնքված թիվ 26/0021 և 2023 թվականի մայիսի 4-ին կնքված թիվ 24/0023 ոչ բնակելի տարածքների անհատույց օգտագործման պայմանագրերը՝ սահմանելով, որ տարածքի հանձնումը կիրականացվի պայմանագրի լուծման օրվանից սկսված մեկամյա ժամկետում, իսկ պայմանագրերի լուծման հետ կապված ծախսերը կիրականացվեն հիմնադրամի միջոցների հաշվին:

4․ Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո կազմակերպության կողմից անշարժ գույքն ազատելու և գույքի տեղափոխման աշխատանքները կիրականացվեն հիմնադրամի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

09.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան