ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 357-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 993-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հուլիսի 2026 թվականի N 993-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 357-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մարտի 27-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՄԵԴԻԿԱԼ ՀՈՐԻԶՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 357-Ա որոշման hավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) ցանկի 2-րդ կետի «Քանակը» սյունակի «5 000» թիվը փոխարինել «10 000» թվով.

2) ցանկի 2-րդ կետի «Արժեքը» սյունակի «25 000 000» թիվը փոխարինել «50 000 000» թվով.

3) ցանկի 5-րդ կետի «Քանակը» սյունակի «150,000» թիվը փոխարինել «300 000» թվով.

4) ցանկի 5-րդ կետի «Արժեքը» սյունակի «7 500 000» թիվը փոխարինել «15 000 000» թվով.

5) ցանկի 6-րդ կետի «Քանակը» սյունակի «50,000» թիվը փոխարինել «100 000» թվով.

6) ցանկի 6-րդ կետի «Արժեքը» սյունակի «3 000 000» թիվը փոխարինել «6 000 000» թվով.

7) ցանկի 7-րդ կետի «Քանակը» սյունակի «500 000» թիվը փոխարինել «1 000 000» թվով.

8) ցանկի 7-րդ կետի «Արժեքը» սյունակի «28 000 000» թիվը փոխարինել «56 000 000» թվով.

9) ցանկը 22-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 23-24-րդ կետերով՝

 

«

23.

2905450009

Գլիցերին (Refined Glycerine 99.7%)

թափանցիկ, անգույն, օշարականման հեղուկ առանց հոտի, նախատեսված բժշկական մոմիկների արտադրության համար

կգ

40 000

Մալայզիա

Մալայզիա

38 000 000

 

24.

1516209808

Պինդ ճարպ Hard Fat (HPKO 36-38)

բուսական ծագման ոչ սննդային յուղ, նախատեսված բժշկական մոմիկների արտադրության համար

կգ

10 000

Մալայզիա

Մալայզիա

25 000 000

 
».

 

10) ցանկի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «187 061 000» թիվը փոխարինել «313 561 000» թվով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

09.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ