ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հունիսի 18-ին
«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-194-Ն օրենքի 15-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասը «օգտվում են» բառերից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ. «պետական, հանրային և հավատարմագրված ոչ պետական մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու նախապատվության (առաջնահերթության) իրավունքից:».
2) 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերի «նախնական մասնագիտական (արհեստագործական), պետական միջին» բառերը փոխարինել «և հանրային» բառերով.
3) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
4) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված հիմքով պետական և հանրային մասնագիտական, պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձի փոխհատուցմամբ ուսուցանող՝ ֆունկցիոնալության ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք ուսումնառության արդյունքներն առանց վերահանձնելու ձեռք բերելու դեպքում ստանում են մասնակի կրթաթոշակ՝ ֆունկցիոնալության ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունենալու ամբողջ ժամանակահատվածում՝ անկախ ստացվող այլ նպաստներից, թոշակներից կամ այլ դրամական վճարումներից:»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հուլիսի 9 Երևան ՀՕ-291-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հուլիսի 2026 թվական: