ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-293-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.07.06-2026.07.19 Պաշտոնական հրապարակման օրը 10.07.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
18.06.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի հունիսի 18-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի «8. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.5.1.3-րդ և 8.5.2.4-րդ ենթակետերով.

 

 «8.5.1.3. նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի իրականացման համար (մինչև կրթության պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած և աստիճանաբար ներդրվող՝ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով սահմանված արհեստագործական կրթական ծրագրի մակարդակում տվյալ որակավորման շրջանակային նկարագիրը հաստատելը)

 

բազային տուրքի

30-ապատիկի չափով».

«8.5.2.4. միջին կրթական ծրագրի իրականացման համար (մինչև կրթության պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած և աստիճանաբար ներդրվող՝ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով սահմանված միջին մասնագիտական կրթական ծրագրի մակարդակում տվյալ որակավորման շրջանակային նկարագիրը հաստատելը)

բազային տուրքի

150-ապատիկի չափով»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. հուլիսի 9

Երևան

ՀՕ-293-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հուլիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան