ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 418-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 418-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 19,558,333.67 դրամ ընդհանուր արժողությամբ «Բնակելի տների և առանձնատների կահավորում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02704414) 2026 թվականի մայիսի 29-ին կնքված՝ թիվ ՀՀ-ՆԳ-01/26 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կահույքի ձեռքբերման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 15,646,667 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02704414) 2026 թվականի մայիսի 29-ին կնքված՝ թիվ ՀՀ-ԼԳ-01/26 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կահույքի ձեռքբերման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 3,911,666.67 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

13.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 418-Ա որոշման

 

«ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի մայիսի 16-ի N 342-Ա և 2025 թվականի ապրիլի 28-ի N 270-Ա որոշումներով բարեգործական են որակվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող բնակելի տների և առանձնատների կառուցման ծրագրերը։ Կառուցվող տները և առանձնատները նախատեսված են Լեռնային Ղարաբաղից տեղահանված բազմազավակ ընտանիքների և 44 օրյա պատերազմի հետևանքով զոհված կամ հաշմանդամ զինծառայողների ընտանիքների համար։ Այժմ, կառուցվող տները և առանձնատները կահավորելու նպատակով նախատեսվում է ձեռք բերել գույք, տեղափոխել և տեղադրել այն կառուցվող բնակելի տներում և առանձնատներում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայր և Բաղրամյան համայնքի Լեռնագոգ գյուղ, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

19,558,333.67 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Լեռնային Ղարաբաղից տեղահանված բազմազավակ ընտանիքներ և 44 օրյա պատերազմի հետևանքով զոհված կամ հաշմանդամ զինծառայողների ընտանիքներ:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2026 թվականի հուլիսի 6-ից մինչև 2026 թվականի նոյեմբերի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրում կառուցվող թվով 4 բնակելի տան (յուրաքանչյուրը համակցված երկու բնակարանով) համար նախատեսվում է ձեռք բերել, տեղափոխել և տեղադրել մահճակալներ, զգեստապահարաններ, հագուստի կախիչներ, դարակաշարեր, կախովի պահարաններ, պահարան լվացարանի համար հարակից դարակներով, ճաշասեղաններ և աթոռներ։ Իրականացվելու է 2026 թվականի հուլիսի 6-ից մինչև 2026 թվականի նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 15,646,667 դրամի չափով.

2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ գյուղում կառուցվող թվով 2 առանձնատան համար նախատեսվում է ձեռք բերել, տեղափոխել և տեղադրել մահճակալներ, զգեստապահարաններ, հագուստի կախիչներ, դարակաշարեր, կախովի պահարաններ, պահարան լվացարանի համար հարակից դարակներով, ճաշասեղաններ և աթոռներ։ Իրականացվելու է 2026 թվականի հուլիսի 6-ից մինչև 2026 թվականի նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 3,911,666.67 դրամի

չափով։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրում կառուցվող թվով 4 բնակելի տան (յուրաքանչյուրը համակցված երկու բնակարանով) համար գույքի պատրաստման, գնման, տեղափոխման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 15,646,667 դրամի չափով.

2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ գյուղում կառուցվող թվով 2 առանձնատան համար գույքի պատրաստման, գնման, տեղափոխման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 3,911,666.67 դրամի

չափով։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Համագործակցություն չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության

նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

13.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան