|
1. |
Ծրագրի նպատակը |
Արմավիրի մարզի նորաբաց «Նշան և Աիդա Կարայանների անվան արհեստների, արվեստների և տեխնոլոգիաների» քոլեջի նյութատեխնիկական ապահովում՝ դասախոսական կազմի և ուսանողների արդյունավետ և հարմարավետ ուսումնական
պայմաններ ստեղծելու համար: |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան 0010, Խորենացու փողոց 22, ՀՎՀՀ՝ 02517115) |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
«Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամ (Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Շիրակացի փողոց 68, ՀՎՀՀ՝ 05532905) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզի, Փարաքար համայնք, բնագավառը՝ կրթական |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
149,885,000 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
«Նշան և Աիդա Կարայանների անվան» Փարաքարի կրթական հիմնադրամի «Նշան և Աիդա Կարայանների անվան արհեստների, արվեստների և տեխնոլոգիաների» քոլեջ (Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, Ի. Գասպարյան փողոց 2, ՀՎՀՀ՝ 04445077) |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2025 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2028 թվականի հոկտեմբերի 31-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) քոլեջի նյութատեխնիկական ապահովում՝ գրենական պիտույքների, գրասենյակային գույքի, տնտեսական ապրանքների, շինարարական պարագաների, սարքերի և սարքավորումների, ինժեներիայի դասընթացների համար անհրաժեշտ պարագաների սարքավորումների և սարքերի, ինժեներիայի դասասենյակների պատրասում, սննդամթերքի, հիգիենայի պարագաների, տպագրական նյութերի ձեռքբերում, միջոցառումների կազմակերպման համար տարածքների վարձակալություն, կապի և հեռահաղորդակցության, և կոմունալ ծառայությունների ձեռքբերում, տրանսպորտային միջոցների վառելիքի, անհրաժեշտ պահեստամասերի և տեխնիկական սպասարկման ծառայությունների, հաշվապահական, աուդիտորական և իրավաբանական ծառայությունների ձեռքբերում: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2028 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում` 79,325,000 դրամի չափով.
2) ուսանողների անվճար և հարմարավետ փոխադրման համար, 4 հատ տրանսպորտային միջոցների և ինժեներիայի դասընթացների կազմակերպման համար բեռնատար մեքենայի ներմուծում՝ 70,560,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի մարտի 1-ից մինչև 2028 թվականի հոկտեմբերի 31-ը: |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) տպագրական ծառայությունների ձեռքբերում՝ 5,000,000 դրամի չափով,
2) գրենական պիտույքների և գրասենյակային գույքի ձեռքբերում՝ 6,000,000 դրամի չափով․
3) գրենական պիտույքների և գրասենյակային գույքի ներմուծում՝ 2,500,000 դրամի չափով․
4) տնտեսական ապրանքների և հիգիենայի պարագաների ձեռքբերում՝ 2,000,000 դրամի չափով․
5) միջոցառումների կազմակերպման համար տարածքների վարձակալություն՝ 3,000,000 դրամի չափով․
6) կապի և հեռահաղորդակցության ծառայությունների ձեռքբերում՝ 600,000 դրամի չափով․
7) տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկում, անհրաժեշտ պահեստամասերի և վառելիքի ձեռքբերում՝ 22,000 000 դրամի չափով․
8) շինարարական նյութերի, պարագաների և գործիքների ձեռքբերում՝ 6,000,000 դրամի չափով․
9) ինժեներական պարագաների, սարքավորումների և սարքերի ձեռքբերում՝ 3,000,000 դրամի չափով.
10) սննդամթերքի ձեռքբերում՝ 3,000,000 դրամի չափով․
11) ալյումինե ապակիների ձեռքբերում՝ 5,000,000 դրամի չափով.
12) 54+1 անձի համար նախատեսված 1 հատ տրանսպորտային միջոցի ներմուծում՝ 40,560,000 դրամի չափով.
13) 21+1 անձի համար նախատեսված 1 հատ տրանսպորտային միջոցի ներմուծում՝ 8,200,000 դրամի չափով․
14) 8+1 անձի համար նախատեսված 1 հատ տրանսպորտային միջոցի ներմուծում՝ 4,900,000 դրամի չափով.
15) 2+1 անձի համար նախատեսված 1 հատ բեռնատար տրանսպորտային միջոցի ներմուծում՝ 9,500,000 դրամի չափով.
16) 4+1 անձի համար նախատեսված 1 հատ տրանսպորտային միջոցի ներմուծում՝ 7,400,000 դրամի չափով․
17) հաշվապահական, աուդիտորական և իրավաբանական ծառայությունների ձեռքբերում՝ 8,000,000 դրամի չափով․
18) կոմունալ ծառայությունների ձեռքբերում՝ 12,000,000 դրամի չափով.
19) դասասենյակների հատակի պոլիուրետան-էպոքսիդային մակերևույթով քսման աշխատանքների իրականացում՝ 1,225,000 դրամի չափով։ |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
1) կապի և հեռահաղորդակցության ծառայությունների ձեռքբերում՝ 600,000 դրամ.
2) էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների ձեռքբերում՝ 12,000,000 դրամ․
3) հաշվապահական ծառայությունների ձեռքբերում՝ 6,000,000 դրամ․
4) աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 1,000,000 դրամ․
5) իրավաբանական ծառայությունների ձեռքբերում՝ 1,000,000 դրամ։ |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման,
տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: | |
»: |