ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 627-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 412-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.07.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 412-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 627-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2025 թվականի սեպտեմբերի 24-ի «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Նշան և Աիդա Կարայանների անվան արհեստների, արվեստների և տեխնոլոգիաների քոլեջի նյութատեխնիկական ապահովում» ծրագրի մասին» N 627-Ա որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) «148,660,000» թիվը փոխարինել «149,885,000» թվով.

2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 05532905) «Թռիփլ Էյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02679274) 2026 թվականի հունիսի 1-ին կնքված՝ N 05-05/2026 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դասասենյակների հատակի պոլիուրետան-էպոքսիդային մակերևույթով քսման աշխատանքների իրականացում` 1,225,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2025 թվականի սեպտեմբերի 24-ի N 627-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

13.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 412-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 627-Ա որոշման

 

«ՆՇԱՆ ԵՎ ԱԻԴԱ ԿԱՐԱՅԱՆՆԵՐԻ ԱՆՎԱՆ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ, ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՔՈԼԵՋԻ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Արմավիրի մարզի նորաբաց «Նշան և Աիդա Կարայանների անվան արհեստների, արվեստների և տեխնոլոգիաների» քոլեջի նյութատեխնիկական ապահովում՝ դասախոսական կազմի և ուսանողների արդյունավետ և հարմարավետ ուսումնական

պայմաններ ստեղծելու համար:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան 0010, Խորենացու փողոց 22, ՀՎՀՀ՝ 02517115)

4.

Ծրագիրը կատարողը

«Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամ (Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Շիրակացի փողոց 68, ՀՎՀՀ՝ 05532905)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզի, Փարաքար համայնք, բնագավառը՝ կրթական

6.

Ծրագրի բյուջեն

149,885,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

«Նշան և Աիդա Կարայանների անվան» Փարաքարի կրթական հիմնադրամի «Նշան և Աիդա Կարայանների անվան արհեստների, արվեստների և տեխնոլոգիաների» քոլեջ (Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, Ի. Գասպարյան փողոց 2, ՀՎՀՀ՝ 04445077)

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2025 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2028 թվականի հոկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) քոլեջի նյութատեխնիկական ապահովում՝ գրենական պիտույքների, գրասենյակային գույքի, տնտեսական ապրանքների, շինարարական պարագաների, սարքերի և սարքավորումների, ինժեներիայի դասընթացների համար անհրաժեշտ պարագաների սարքավորումների և սարքերի, ինժեներիայի դասասենյակների պատրասում, սննդամթերքի, հիգիենայի պարագաների, տպագրական նյութերի ձեռքբերում, միջոցառումների կազմակերպման համար տարածքների վարձակալություն, կապի և հեռահաղորդակցության, և կոմունալ ծառայությունների ձեռքբերում, տրանսպորտային միջոցների վառելիքի, անհրաժեշտ պահեստամասերի և տեխնիկական սպասարկման ծառայությունների, հաշվապահական, աուդիտորական և իրավաբանական ծառայությունների ձեռքբերում: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2028 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում` 79,325,000 դրամի չափով.

2) ուսանողների անվճար և հարմարավետ փոխադրման համար, 4 հատ տրանսպորտային միջոցների և ինժեներիայի դասընթացների կազմակերպման համար բեռնատար մեքենայի ներմուծում՝ 70,560,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի մարտի 1-ից մինչև 2028 թվականի հոկտեմբերի 31-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) տպագրական ծառայությունների ձեռքբերում՝ 5,000,000 դրամի չափով,

2) գրենական պիտույքների և գրասենյակային գույքի ձեռքբերում՝ 6,000,000 դրամի չափով․

3) գրենական պիտույքների և գրասենյակային գույքի ներմուծում՝ 2,500,000 դրամի չափով․

4) տնտեսական ապրանքների և հիգիենայի պարագաների ձեռքբերում՝ 2,000,000 դրամի չափով․

5) միջոցառումների կազմակերպման համար տարածքների վարձակալություն՝ 3,000,000 դրամի չափով․

6) կապի և հեռահաղորդակցության ծառայությունների ձեռքբերում՝ 600,000 դրամի չափով․

7) տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկում, անհրաժեշտ պահեստամասերի և վառելիքի ձեռքբերում՝ 22,000 000 դրամի չափով․

8) շինարարական նյութերի, պարագաների և գործիքների ձեռքբերում՝ 6,000,000 դրամի չափով․

9) ինժեներական պարագաների, սարքավորումների և սարքերի ձեռքբերում՝ 3,000,000 դրամի չափով.

10) սննդամթերքի ձեռքբերում՝ 3,000,000 դրամի չափով․

11) ալյումինե ապակիների ձեռքբերում՝ 5,000,000 դրամի չափով.

12) 54+1 անձի համար նախատեսված 1 հատ տրանսպորտային միջոցի ներմուծում՝ 40,560,000 դրամի չափով.

13) 21+1 անձի համար նախատեսված 1 հատ տրանսպորտային միջոցի ներմուծում՝ 8,200,000 դրամի չափով․

14) 8+1 անձի համար նախատեսված 1 հատ տրանսպորտային միջոցի ներմուծում՝ 4,900,000 դրամի չափով.

15) 2+1 անձի համար նախատեսված 1 հատ բեռնատար տրանսպորտային միջոցի ներմուծում՝ 9,500,000 դրամի չափով.

16) 4+1 անձի համար նախատեսված 1 հատ տրանսպորտային միջոցի ներմուծում՝ 7,400,000 դրամի չափով․

17) հաշվապահական, աուդիտորական և իրավաբանական ծառայությունների ձեռքբերում՝ 8,000,000 դրամի չափով․

18) կոմունալ ծառայությունների ձեռքբերում՝ 12,000,000 դրամի չափով.

19) դասասենյակների հատակի պոլիուրետան-էպոքսիդային մակերևույթով քսման աշխատանքների իրականացում՝ 1,225,000 դրամի չափով։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

1) կապի և հեռահաղորդակցության ծառայությունների ձեռքբերում՝ 600,000 դրամ.

2) էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների ձեռքբերում՝ 12,000,000 դրամ․

3) հաշվապահական ծառայությունների ձեռքբերում՝ 6,000,000 դրամ․

4) աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 1,000,000 դրամ․

5) իրավաբանական ծառայությունների ձեռքբերում՝ 1,000,000 դրամ։

12.

Համագործակցությունը պետական կառավարման,

տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

»:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան


13.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան