ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 414-Ա
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԿԱՄՈ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության հայաստանյան մասնաճյուղ առանձնացված ստորաբաժանման կողմից իրականացվող՝ 14,264,675 դրամ ընդհանուր արժողությամբ «Շիրակի մարզի Կամո բնակավայրում խմելու ջրի հասանելիության ապահովում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության հայաստանյան մասնաճյուղ առանձնացված ստորաբաժանմանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
13.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 414-Ա որոշման |
«ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԿԱՄՈ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
Բարելավել Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կամո բնակավայրի շուրջ 374 տնային տնտեսություն բնակչության խմելու ջրի հասանելիությունը՝ ջրամատակարարման ենթակառուցվածքների շինարարության, վերականգնման և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման կարողությունների զարգացման միջոցով։ |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
ՍԻԿԱՍԻԼ (SICASIL՝ Սիանի և Լուպի ջրանցքներից սնվող համայնքների միջհամայնքային միություն) շահույթ չհետապնդող միջհամայնքային համագործակցության հանրային հաստատություն լtablissement public de coopռration intercommunale (hասցե՝ Ֆրանսիա, քաղաք Կանն, Կան-լա-Բոկկա թաղամաս, 06150, Միդի բուլվար, տուն 28) |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
«Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության Հայաստանյան մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանում (իրավաբանական հասցե` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Արամի 80, 2-րդ հարկ, գործունեության հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Տպագրիչներ 3, բնակարան 3, ՀՎՀՀ՝ 02834561) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Ախուրյան համայնքի Կամո բնակավայր, բնագավառը՝ սոցիալական |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
14,264,675 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Ախուրյան համայնք |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականի հուլիսի 10-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) Մեծ ջրավազանի (մոտ 400 մ2) վերանորոգում, նոր ջրավազանի (մոտ 7 մ2) կառուցում և շինարարության աշխատանքների տեխնիկական հսկողության կազմակեր- պում, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հուլիսի 10-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 11,252,675 դրամի չափով. 2) կազմակերպել կարողությունների զարգացման, իրազեկման և հիգիենայի խթանման միջոցառումներ՝ ներառյալ դասընթացներ ջրային կոմիտեի անդամների և համայնքի համար, տեղեկատվական արշավներ և հիգիենայի պարագաների բաշխում դասընթացի մասնակիցներին, ինչպես նաև իրավաբանական, տրանսպորտային և տպագրական ծառայություններ, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հուլիսի 10-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 3,012,000 դրամի չափով: |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) Մեծ ջրավազանի (մոտ 400 մ2) վերանորոգման և նոր ջրավազանի (մոտ 7 մ2) կառուցման աշխատանքների իրականացում՝ 10,562,475 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի. 2) շինարարության աշխատանքների տեխնիկական հսկողության աշխատանքների իրականացում՝ 690,200 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի. 3) իրազեկման բարձրացման միջոցառումներ և դասընթացներ կազմակերպելու համար՝ տարածքի վարձակալություն՝ 227,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի. 4) հիգիենայի պարագաների ձեռքբերում՝ 840,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի. 5) դասընթացների մասնակիցների համար սննդամթերքի, գրենական պիտույքների ձեռքբերում` 295,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի. 6) տպագրական ծառայությունների ձեռքբերում՝ 96,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի. 7) դասընթացավարների ծառայությունների ձեռքբերում՝ 1,070,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի. 8) իրավաբանական ծառայությունների ձեռքբերում՝ 400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի. 9) տրանսպորտային ծառայությունների ձեռքբերում՝ 84,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
1) տպագրական ծառայությունների ձեռքբերում՝ 96,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի. 2) տրանսպորտային ծառայությունների ձեռքբերում՝ 84,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի. 3) իրավաբանական ծառայությունների ձեռքբերում՝ 400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Հայաստանի Հանրապետության Ախուրյանի համայնքապետի աշխատակազմի: |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
13.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |